Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադարի մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 19-ին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման հետ կրակի դադարեցման ժամանակավոր ռեժիմ սահմանելու մասին։ Դա պայմանավորված է մահմեդական Ղուրբան-բայրամ տոնի մեկնարկի հետ։ Այս մասին նախագահը գրել է Twitter սոցցանցի իր միկրոբլոգում։
«Մենք հայտարարում ենք հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի վաղվանից, եթե թալիբները նույն կերպ վարվեն»,-ասվում է հաղորդագրությունում։
Գանին նաև կոչ է արել «Թալիբանի» առաջնորդներին ողջունել Աֆղանստանի ժողովրդի ձգտումը դեպի տևական և կայուն խաղաղություն, ինչպես նաև առաջարկել է սկսել պատրաստվել խաղաղ բանակցությունների, որոնք հիմնված կլինեն իսլամի արժեքների և սկզբունքների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց