Նոր Զելանդիայի նախարարը հեծանիվով գնացել է ծննդաբերելու
Նոր Զելանդիայի կանանց հարցերով նախարարը ծննդատուն է գնացել հեծանիվով, քանի որ, նրա խոսքով, մեքենայում ուղղակի տեղ չի եղել։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջուլի Ջենթերը Ինսթագրամում լուսանկարներ է հրապարակել, որոնցում զուգընկերոջ հետ հեծանվային զբոսանքի է դուրս եկել։ Չի բացառվում, որ Ջուլիի համար օրինակ է ծառայել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, որն աշխարհի երկրորդ կին-ղեկավարն է, ով որոշել է աշխատանքը համատեղել մայրության հետ։
Ի դեպ, և Ջուլին, և Ջասինդան ծննդաբերել են Օքլենդի քաղաքային հասարակական հիվանդանոցում։
38-ամյա Ջենթերը, որը համատեղության կարգով նաև կատարում է տրանսպորտի նախարարի օգնականի պարտականությունները, ամբողջ երկրում հայտնի է որպես կրքոտ հեծանվորդուհի։