Մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը
Ծանր հիվանդությունից մահացել է իրավական թեմաներ լուսաբանող լրագրող Սոնա Մաշուրյանը։ Նա հայտնի գինեկոլոգ Ջուլիետա Ակունցի դուստրն էր:
Մասնագիտությամբ արաբագետ Սոնա Մաշուրյանը՝ 1990-ականներից սկսած զբաղվել է լրագրությամբ, լուսաբանել դատաիրավական ոլորտը:
Աշխատել է «Նոյյան Տապան», «Փաստինֆո» լրատվական գործակալությունում:
Panorama.am-ի անձնակազմը ցավակցում է Մաշուրյանի ընտանիքին և հարազատներին անժամանակ մահվան կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում