Թուրքիան The New York Times թերթին մեղադրել է ահաբեկչության արադարացման մեջ
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ահաբեկչության արդարացման փորձ է անվանել Սինջարում Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Իսմայիլ Օզդենի մահվան մասին ամերիկյան The New York Times թերթի հրապարակումը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում։
Քալընի խոսքով, պարբերականի տրամաբանությանը հետևելով՝ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենը ևս պետք է որոշների համար «հերոս լինի։
«Դա լրագրություն չէ։ Դա աղաղակող փորձ է՝ արադարացնելու Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչությունը»,- հայտարարել է մամուլի խոսնակը։