Լավրովը պատմել է թալիբների հետ կապերի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի թաքցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ կապեր ունենալու փաստը։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նախարարն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք աջակցում ենք այդ կապերին՝ առաջին հերթին Աֆղանստանում գտնվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով։ Ինչպես նաև յն բանի համար, որ թալիբներին համոզենք հրաժարվել զինված պայքարից և կառավարության հետ երկխոսության գնալ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, աֆղանական կառավարությունը և շարժման ներկայացուցիչները պլանավորում են մասնակցություն ունենալ Մոսկվայում սեպտեմբերի 4-ին կայանալիք հանդիպմանը։ Հանդիպման թեման կլինի Աֆղանստանում հեռանկարային խաղաղության հաստատումը։