Այս տարի Հայաստանյան ՔԿՀ-ներում գրանցվել է ինքնասպանության երկու դեպք. նախարար
«Այս տարի Հայաստանյան ՔԿՀ-ներում գրանցվել է ինքնասպանության երկու դեպք: Պետք է ձեռնարկվեն քայլեր, որպեսզի անձը նման քայլի չդիմի: Բոլոր ՔԿՀ-ներում նման երևույթ կա, սակայն մենք պետք է ձգտենք դեպքերի թիվը հասցնել նվազագույնի»,- այսօր տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Անդրդառնալով դատապարտյալների սննդի որակին, նա նշեց, որ թեև որակը բարելավվել է, սակայն բարելավման տեղ դեռևս կա:
«Դատապարտյալների գերակշիռ մեծամասնությունը սնունդ ստանում է բանտերում, հանձնուքներից հիմնականում օգտվում են կալանավորները: Դատապարտյալների սնունդը մշտապես ուսումնասիրությունների կենտրոնում է, որ շեղումներ չլինեն: Այս ոլորտում առաջիկա մեկ տարվա ընթացքում կունենանք զգալի փոփոխություններ: Ես ինքս եղել եմ Արմավիրի ՔԿՀ-ում, տեսել, թե ինչպես են ճաշերը պատրաստվում, սնունդի որակը պատշաճ է»,- հավաստիացրեց նախարրաը:
Ինչ վերաբերում է այլընտրանքային պատիժների ոլորտին, Արտակ Զեյնալյանը նշեց, որ որպես նորարարություն՝ նախատեսվում է գործադրել հատուկ թևնոցներ, որոնք հնարավորություն կտան վերահսկելու նմանօրևինակ պատիժ կրող անձանց տեղաշարժը: