Իրավունք 17:36 24/08/2018 Հայաստան

Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի. պատճառված վնասը կազմում է 1 մլրդ 597.6 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են  առերևույթ  ապօրինի բազմաթիվ ծառահատումների դեպքեր։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական  այլ մեծածավալ գործողություններ՝ ծառահատումների իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու համար։

Քննության տվյալներով՝  ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել 2014-2017 թթ.` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղերի պահաբաժիններում։ Նախնական տվյալներով՝  ապօրինի հատվել է ընդհանուր առմամբ 9517 տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 1.597.602.520 ՀՀ դրամի վնաս:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության, ինչպես նաև առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկա ղեկավարներին, նույն մասնաճյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ պահաբաժինների անտառապահներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տավուշի մարզի Թեղուտ և Հաղարծին համայնքների ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:00
Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,...
Աղբյուր` Panorama.am
14:51
Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդը
«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել»։
Աղբյուր` Panorama.am
14:43
Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Ամերիկացի ռեթեր Քանյե Ուեսթն այլևս չի մասնակցի 2020 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցապայքարին։ News.ru կայքը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ովքե՞ր կարող են մասնակցել աշնանացան ցորենի սերմերի գնման փոխհատուցման ծրագրին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՏԶՆԿ. Հանքարդյունաբերության ոլորտի աճի պարադոքսը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Կենդանի մարդուն մահացած էին համարում և բաց չէին թողնում դիահերձարանից
Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հայտարարվել էր մահացած և նրա մարմինն ուղարկել էին դիահերձարան, որտեղ ավելի ուշ հարազատները նրան գտել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են չվերթները վերսկսել հուլիսի 15-ից։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Բելգիայում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից Բելգիայում նախորդ օրվա ընթացքում առաջին անգամ մահ չի գրանցվել․ առաջին անգամ մարտի 10-ից ի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արցախում մտադիր են համաներում հայտարարել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Շիրակի մարզպետարանից...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ադրբեջանագետ. Ամեն դեպքում ձեր փոխարեն ես չէի շտապի ուրախանալ կատարվողի կապակցությամբ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Ալիևի գործողությունների տրամաբանությունը, եթե ճիշտ եմ հասկանում, ապա երկու նապաստակ ա մի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կապույտ մզկիթում պայթունավտանգ ոչինչ չի հայտնաբերվել
Ռումբի տեղադրման ահազանգ ստանալուն պես Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ Մզկիթի տարածք են ժամանել ոստիկաններ, ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
13:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելանքը
Տարիներ շարունակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի մի շարք...
Աղբյուր` Panorama.am
13:27
Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
«Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել...
Աղբյուր` Panorama.am
13:21
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում․ Արմեն Պետրոսյան
Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում անցած գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական...
Աղբյուր` Panorama.am
13:07
Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Փորձագետ. Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:58
ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին ուղղված կոչով է հանդես եկել
Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները,...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՔԿ. Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրգործ
Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
12:48
Լայնածավալ պատերազմ չի լինի. վրաց փորձագետը հայ-ադրբեջանական լարվածության մասին
Լայնածավալ պատերազմ չի լինի, ընթացիկ լարվածությունը չենք կարող համեմատել 2016 թվականի իրադարձությունների հետ, Ալիք Մեդիայի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
12:42
Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
Հվ․Կորեայի կապի հանձնաժողովը (KCC) տուգանք է սահմանել չինական TikTok-ին 186 միլիոն վոնի չափով (գրեթե 155 հազար դոլար)՝ անչափահասների անօրինական...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անհապաղ վերադառնալ հրադադարին
«Ինձ խորապես անհանգստացնում է բռնությունների այն աճը, որ մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով և հորդորում եմ անհապաղ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում
Անգլիացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին ստեղծել է իր հերթական գլուխգործոցը՝ այս անգամ Լոնդոնի մետրոյում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
12:15
Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։ Ըստ նրա՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}