Հարավային Օսեթիայի առաջնորդը Մերկելին հրավիրել է իրենց մոտ
Հարավային Օսեթիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է իրենց մոտ՝ հավելելով, որ գերմանացի կանցլերը դեռևս չի ծանոթացել տարածաշրջանում ստեղծված իրողությանը։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը կարծես ուշադրությամբ հեռադիտակով դիտել է Հարավային Օսեթիայի տարածքը, սակայն դրան հետևած «բռնազավթված տարածքների» մասին արտահայտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հեռադիտակի ապակիները մաքուր չեն եղել»,- ասել է Բիբիլովը։
Նրա խոսքով, Հարավային Օսեթիան արդեն 10 տարի խաղաղ է՝ շնորհիվ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կատարած այցի ժամանակ այցելել է Հարավային Օսիայի հետ սահմանին գտնվող Օձիսի գյուղ։ Նա հեռադիտակով դիտել է գյուղից ոչ հեռու տեղակայված ռուսական ռազմաբազան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում