Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ գործողությունների արդյունքում Իրանն անկում կապրի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի գործողությունների պատճառով Իրանի կառավարությանը կարող է անկում սպասել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
«Երբ ես այստեղ եկա, հարց էր դրված, թե երբ իրանցիերը Մերձավոր Արևելքում գերակայություն կունենան։ Այժմ հարց է՝ կգոյատևե՞ն արդյոք նրանք։ Մեկուկես տարվա ընթացքում տարբերությունը մեծ է»,- ասել է Թրամփը։
Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի կոնկրետացրել՝ հատկապես ինչ նկատի ունի։
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ մտադիր է խստացնլ Իրանի դեմ պատժամիջոցները՝ ընդհուպ այդ երկրի հետ ամերիկյան ընկերությունների համագործակցության լիարժեք արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանցիները սկսել են նոր անձնագրեր ձեռք բերել
- Չկան հայ-իրանական համատեղ ծրագրեր, որոնք խնդիրներ կառաջացնեն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ. իրանագետ
- Պոմպեոն քննադատել է Իրանին՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՄԱԿ դիմելու համար
- Թեհրանում կարծում են՝ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում պետական հեղաշրջում իրականացնել
- Իրանում կրկին բացատրել են՝ ինչու են հրաժարվում Ռոուհանի-Թրամփ հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին