Վերլուծություններ 12:23 03/09/2018 Հայաստան

Ստի դեդեկտորին համարժեք տարեգրություն

Սուտը լավ բան չի... միևնույն է՝ միշտ էլ մի տեղից ճշմարտությունը հայտնվում է :

            Դե, իսկ  եթե սուտը  ընդգրկում է մեծ ժամանակահատված և վերաբերում է մի ողջ ժողովրդի, ապա բազմաթիվ աղբյուրներից է հորդում իրական պատկերը, հատկապես երբ դեռ  գիտակից տարիքում են այդ ժամանահատվածն ապրած առնվազն երկու սերունդ:  Ասելիքս այն է, որ   վերջին 30 տարվա /1988-2018թթ/ իրադարձությունները եղել են ներկայումս 40-ից բարձր  երևի մոտ մեկ միլիոն  հայաստանցիների առօրյա կյանքը: Ո՞վ կմոռանա իր կյանքը: Ո՛չ ոք:

            Անշուշտ,  այլ բան է, թե ինչպես ես կատարված իրողությունները տարիների ընթացքում հարմարեցնում քո երջանկության կամ դժբախտության  աստճանին, քո կայացած կամ չիրականացած երազանքներին... Դա յուրաքանչյուրի անձնական գործն է,  բայց դրանից հո իրականությունը չի՞ փոխվում: Իրականություն, որը   ոչ միայն մարդկանց հիշողություններում է, այլ հազարմյակներով դաջվելով  քարին ու մագաղաթին, թղթին ու կրիչին՝ դառնում է հավաքական հիշողություն, տարեգրություն, քո երկրի պատմությունը, որը փոխել չես կարող, որքան էլ որ այն քեզ դուր չգա:

            Արդյոք հենց այս օրերին  մեր աչքի առաջ  համառ փորձ չի արվում խեղաթյուրել վերջին տասնամյակների պատմությունը:  Արվում է: Ո՞վ գիտե, եթե այս  աստիճան ամբարտավանությամբ սուտը ճշտի տեղ շրջանառության մեջ չդրվեր ամբոխվարական  հեղաշրջման արդյունքում հիմա իշխանություն դարձած  տղերքի կողմից, թերևս ժողովրդի մի հատվածը ատամները սեղմած դեռ կսպասեր էյֆորիայի աստիճանական մարմանը: Բայց չէ՜, բոլորին են ուզում իրենց թրի տակով անցկացնել, իրենց ստերով   բոլորին են ուզում մոլորեցնել-թունավորել: Չեղ՛ավ: Ա՛յ, հենց այստեղ չափը վերջնականապես  անցնելով՝  արթնացրին թվացյալ անտարբերների, վախեցածների, սպասողների պատվախնդրությունը, ինչի արդյունքում   պարտադրվող ստի դեմ տարբեր կողմերից  ճշմարտությունն է գրոհում:

            Այս առիթով ուզում եմ ներկայացնել մի  զարմանալի   գիրք,  որտեղ ''Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ  չի մոռացվել՛՛... / եթե ծանոթ կարգախոս չէ, հիշեցնեմ, որ Խորհրդային Միությունում  այն վերաբերում էր Հայրենական պատերազմի բոլոր դրվագներին և  ողջ ու զոհված մասնակիցներին/:  Իսկ ներկայացվող գիրքը ՝  «Խառնակ տարիների տարեգրությունը» ընդգրկում է 1988-1998թթ Հայաստանը: Հեղինակը «Գոլոս Արմենիի» թերթի երկարամյա աշխատակից Ալեքսանդր Թովմասյանն է:  Գրքի մասին նա ասում է հետևյալը.

«...80-90-ականները  և հետագա տարիները պետք է սթափ ու կշռադատված գնահատել՝ հիմք ընդունելով  արժանահավատ փաստերը և  իրադարձությունների մասնակիցների խոսքերը: Նրանցից շատերը  բացարձակապես մոռացել են, թե ինչ են ասել կամ արել այս կամ այն իրավիճակում: Շատերն էլ պատրաստ են  հրաժարվել ժամանակին իրենց  ասած-արածներից: Բայց 80-90 ականների թերթերը թույլ չեն տա ստել /ի դեպ, մամուլն այն ժամանակ շատ ավելի ճշգրիտ ու պատասխանատու էր, քան այսօրվա ԶԼՄ-ից շատերը/ : «Տարեգրությունում» հղումներ են տարբեր թերթերից: Ես ընդամենը մեջբերումներ եմ անում  հրապարակված նյութերից, հանրահավաքներում հնչած ելույթներից, խորհրդարանական նիստերից, իմ օրագրերից: Այս ամենը կօգնի հաջորդ սերունդներին ոչ միայն ծանոթանալ իրականությանը, այլև իմանալ, թե ինչպես է ժամանակին դրսևորվել ներկայումս անհարկի մոռացված, կամ հակառակը՝ երկինք բարձրացված այս կամ այն մարդը: Եկեք հիմվելով փաստերի, այլ ոչ թե միֆերի վրա, հիշենք, թե  ինչպես ապրեցինք ծանրագույն ժամանակները»:

            Ձեռքիս է 520 էջանոց գիրքը... տարեգրությունը սկսվում է 1988-ի փետրվարից և ավարտվում է 1998-ի փետրվարով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով: Ի դեպ, Ալ. Թոմվասյանը տպագրության է պատրաստում  նաև հաջորդող  տասնամյակների տարեգրությունները:  Տարեգրությունը կառուցված է պարզ սխեմայով՝ յուրաքանչյուր տարեթիվն առանձին գլուխ  է, որտեղ  առանձացված են  ամիսները Հյայաստանում և Արցախում զուգահեռաբար,  և ըստ ամսաթվերի   ներկայացված են մեջբերումները: Սա այն գրքերից է, երբ  բացում ես որևէ էջ  և ընկնում ես հիշողությունների գիրկը: Օրինակ սարսափով վերհիշում ես, թե ինչպես 1992-ի նոյեմբերի 15-ին հայտարարեցին, որ հաջորդ օրվանից բաշխվում են հացի կտրոններ՝ շնչին 250 գր /328 էջ/ :

 Կամ՝ 1993-ի ապրիլի 2-ին ադրբեջանցիները փախան Քելբաջարից՝ աշխարհով մեկ բղավելով ագրեսիայի մասին:  Լ. Տեր-Պետրոսյանը հորդորում է Ռ. Քոչարյանին զերծ մնալ ռազմական գործողություններից և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Վերջինս նամակով հավաստիացնում է, որ ինքը պատրաստ է, իսկ ազերները՝ ոչ  /352 էջ/:  

Կամ՝ 1993-ի հուլիսի 22.  «Առավոտյան իր տան կողքի այգում գլխին ստացած երեք կրակոցից  սպանվել է ԿԳԲ-ի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը»: /365 էջ/:

Անհնար է հիմա պատկերացնել, բայց 1994թ.  հունվարի 1-ի դրությամբ նվազագույն աշխատավարձը կազմել է 110 դրամ... /ոչ մի զրո բաց չեմ թողել/: Հունվարի 13-ի «Ռեսպուբլիկա Արմենիան» տեղեկացնում է, որ դոլարը 93 դրամ է:  Հուվարի 16-17՝ գազ չկա, լույսը՝ 2-2,5 ժամ... /389 էջ/: 

1994-ի դեկտեմբերի 20-ին  թերթերը հայտնում են, որ  դեկտեմբերի 17-ին իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցից սպանվել է ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը /421 էջ/:

Գրքի 474-485 էջերը առնչվում են 1996-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ահավոր է... Այսօր՝ 2018-ի օգոստոսին, ականատես լինելով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ հյուսած միֆերով մեն-միակ քավության նոխազ ազդարարելու  պարանոիդալ մարմաջին, մտածում ես, որ ամնեզիան՝ հիշողության կորուստը կամ վարակիչ է, կամ էլ պարզապես շատ ձեռնտու սիմուլյացիա է : Մի՞թե ազգովին մոռացանք սեպտեմբերի 25-26-ին ցուցարարների դիմաց շարած զինվորիկների վախեցած աչքերը, քաղաքը զավթած զրահամեքենաները, ավտոմատային կրակահերթերը, ջրցան մեքենաները,արցունքաբեր գազը...

 Ժողովրդի դեմ բանակ հանելու փաստն   այն ժամանակվա իշխանավորներ չէին էլ հերքում: Վկայությունը 1996-ի հոկտեմբերի 2-ին ԼՏՊ-ի երկրորդ ժամկետն ապահոված  «հաղթողների»    հայտնի խնջույքն էր գեներալ Մանվելի տանը, որի տեսագրությունն այն ժամանակ ձեռքից ձեռք էր անցնում /մոռացե՞լ եք/ և որի սղագրությունը հետագայում տպագրվեց «Այժմ»   շաբաթաթերթում՝  համար 6/53/26.02-04.03. 1997թ. / 482 էջ/: Ահա փոքրիկ հատվածներ 482-485 էջերում զետեղված կենացներից.

՛՛Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք…Բանակից հետո՝ ներքին զորքերը…մեր առաջին գունդը… Նրանք պաշտպանեցին սահմանդրությունը, պաշտպանեցին նախագահին… Կարևոր չէ, ով է նախագահը, կարևորը, որ սահմանադրությունը պաշտպանեցին… Երբ եռում են կրքերը, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի՝ գլխավոր խոսքը բանակինն է…՛՛:

«….50-100 հոգի պիտի մեռնեին: Որովհետև եթե վրա են տալիս  գլխավոր հրամանատարին, գոնե մի 800 հոգու պետք սպանել…»/Վանո Սիրադեղյան/:

«… Չի կարելի թույլ տալ, որ ամբոխը կանգնի և իշխանություն փոխի: Հետո կգա  100 հազարանոց  ամբոխը,  հետո՝ 150 հազարանց… և երկիրը չի կայանա»: /Վազգեն Սարգսյան/:

Սեպտեմբերի 27-ին  ՀՀ նախագահը ստորագրում է հրամանագիր՝ «Իրավիճակից բխող անհետաձգելի միջացառումների»՛ մասին /Ռեսպուբլիկա Արմենիա/…արգելվում են հանրահավաքները, ցույցերը և այլն, անհրաժեշտության դեպքում իրականցնել այլ միջոցներ…/478 էջ/:

2008-ի հետ աղեսներ  կա՞ն… Եվ այո, և ոչ: 

Հետևությունները թողնում եմ ընթերցողին, բայց չեմ կարող չարձանագրել, որ   երկակի / խիստ անձնավորված/  ստանդարտները ոչ մի լավ բանի չեն հասցնի:  1996-ին տեխնոլոգիաներն այնքան զարգացած չէին, որքան 2008-ին, տեսանկարահանումներ /իրական-սարքած-մոնտաժած-կոնտեքստից հանված/ գրեթե չկան, բայց մի բան ակնհայտ է, որ երկու դեպքում էլ գլխավոր դերում ԼՏՊ-ն է:  Հենց 2008-ին է իր ողջ «հմայքով» հայտնվում նաև Նիկոլը Փաշինյանը: Հիմա, մեր  աչքի առաջ կատարված և մեր հիշողություններում դեռևս թարմ իրողությունները ցանկացած ձևով  շուռ ու մուռ տալով՝ արդյոք Տեր-Պետրոսյանն ու Փաշինյան  կարծում են, որ իրենցից կքերեն մարդկանց փողոց հանելը, հրահրելն ու անտեր թողնելը: Արդարությո՞ւն եք ուզում՝ ուրեմն ձեր հսկայական մեղքն էլ ընդունեք:

Ժողովրդական ասացվածք կա  «Ուրիշի աչքի փուշը տեսնում է, իր աչքի գերանը չի տեսնում»:

Բոլորն են ուզում, որ Հայաստանում լինի օրենքի գերակայություն, որ պատժվեն հատկապես հանրային մեծ հնչեղություն ստացած իրադարձությունների մեղավորներն անկախ դիրքից ու կարգավիճակից, բայց  դա բնավ չի նշանակում օրենքի ընտրողաբար կիրառում, երկակի-բազմակի ստանդարտներ, մեր ու ձերի բաժանված հասարակություն:

 Հ.Գ. –Այս օրերին հնչող  ստերն  այնքան շատ են, որ կշարունակեմ սույն հոդվածաշարը:

Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}