Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում: Այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում