Հասարակություն 16:55 06/09/2018 Հայաստան

Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու 2018 թ. սեպտեմբերի 20-27-ն Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության բաժնից հայտնել են, որ ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:

Սա առաջին դեպքը չէ, որ հայ մարզիկները հրաժարվում են գնալ Ադրբեջան։ Պատճառը միշտ նույնն է՝ անվտանգության երաշխիքները։ Panorama.am-ը հետաքրքրվեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից, արդյո՞ք Ադրբեջանում պետական քաղաքականություն է՝ սպորտն ու բուն քաղաքականությունը միախառնել իրար, արդյո՞ք նկատվում է նման միտում։ 

«Ադրբեջանական կողմն այսօր նամակ հրապարակեց, որտեղ ասում էր, որ հայկական կողմի բոլոր երաշխիքներն ապահոված են  և, իրենց պնդմամբ, պարտադիր չէր առանձին անդրադառնալ անվտանգության հարցերին։  Հայկական կողմն ասում է, որ առանձին անվտանգության երաշխիքներ չեն ապահովել,  ձյուդոյի հավաքականը չի մասնակցում»,- ասաց Ա. Էլիբեգովան՝ հավելելով, որ սա այն ֆոնին, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Բաքու գալու-չգալու հարցն է քննարկվում։

Ադրբեջանագետը հիշեցրեց, որ նրա մուտքն  արդեն մեկ անգամ Ադրբեջան փաստացի արգելել են այն պատճառով, որ Արցախ է այցելել, հիմա էլ պարզ չէ առհասարակ գնալու է, թե ոչ, ըստ երևույթին նորից՝ ոչ։

2015 թ. Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել էր Բաքու։ Այդ ժամանակ «Բորուսիա» ակումբում հանդես եկող Հ. Մխիթարյանը չմեկնեց Բաքու։ Արդեն այս տարի Եվրոպայի լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» կխաղա Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ։ Այժմ Հ. Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում։

Ա. Էլիբեգովան նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ հայ մարզիկները հրաժարվում են գնալ Բաքու, Հայաստանը չի մասնակցել նաև Բաքվում տարիներ առաջ կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։

«Իսկ այն դեպքերում, երբ գնացել  ու մասնակցել ենք այնտեղ կայացած մրցույթներին, միջադեպեր են գրանցվել։ 2012 թվականին բռնցքամարտի հավաքականը գնաց, տրիբունաներից քարեր, շշեր էին շպրտում նրանց վրա, նույնիսկ վիրավոր ունեցանք, շրջապատել էին հայ մարզիկների ավտոբուսը, մի քանի ժամ չէին թողել դուրս գային շենքից»,- ասաց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ, փաստացի,  Ադրբեջանում հայ մարզիկների համար անվտանգության խնդիր կա։

Բացի այդ, նրա խոսքով, հոգեբանական լուրջ ճնշում է զգացվում խաղերի ժամանակ.  «Մի տարի մրցույթում հայ մարզիկը հաղթել էր, մեդալներ էին հանձնում, ներկա էր անձամբ Իլհամ Ալիևը։  Հայ մարզիկին մեդալ հանձնելու ժամանակ դահլիճը սուլել  էր, Ալիևը ձեռքը բարցրացրել էր, որ լռեին։

Այսինքն, Ադրբեջանում  հայ մարզիկների դեմ նման դեպքեր բազիս եղել են, հայատյացության դրսևորումներ են»։

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ադրբեջանցի մարզիկների հետ կապված որևէ միջադեպ չի գրանցվել։

«Իրենք էլ եկել են մեզ մոտ մրցույթների, որևէ միջադեպ չի գրանցվել, լուռ, համեստ եկել, մասնակցել, գնացել են։ Այնպիսի իրավիճակում, որ հայտնվել են մեր մարզիկներն այնտեղ, այստեղ ադրբեջանցի մարզիկները չեն հայտնվել»,- ընդգծեց Ա. Էլիբեգովան։

Ադրբեջանագետի կարծիքով, սպորտը պետք է քաղաքականությունից զերծ մնա, բայց մեր դեպքում դա առհասարակ հնարավոր չէ, որովհետև երբ որ հակառակորդ պետությունը պատրաստ չէ ադեկվատ, կիրթ ձևով ընդունել, հետևաբար հայկական կողմին ոչինչ չի մնում, որ հրաժարվի մասնակցությունից։

«Բնականաբար, Ադրբեջանը չի ապահովում պայմանները՝ և հոգեբանական, միգուցե նաև ֆիզիկական անվտանգությունը։ Հոգեբանական ճնշումը ոչ պակաս գործոն է»,- հավելեց նա։

Ադրբեջանում հայատյացության դրսևորումներ զգացվում է բոլոր ասպարեզներում, բնագավառներում։ Ա. Էլիբեգովայի խոսքով, նման դրսևորումները չեն կարող չզգացվել, քանի որ դա արդեն  հասարակության մեջ մշակույթ է։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:12
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի
Թուրքիայում ապրիլի 7-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
13:01
Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողներին տեղեկացրեց՝ ՄԻՊ աշխատակազմից ստացել են պաշտպանին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Տարբեր տեղերից հայտնաբերված և վերականգնված 10 շնչառական սարք ունենք այս պահին. Արշակյան
«Արդեն երկու օր է՝ մենք արձանագրում ենք կորոնավիրուսով վարակվածների ավելի ցածր քանակ, ինչը հրաշալի նորություն է, և դա պարետատան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Խոսրով Հարությունյան. Եթե դատական նիստ լինի, անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը
«Մենք մեր երաշխավորությունը ներկայացրել ենք՝ հաստատ համոզված լինելով, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի ընտրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Հակոբ Ճաղարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Tesla»-ն 30%-ով կրճատում է աշխատավարձերը
Ամերիկյան «Tesla» ընկերությունը 30% -ով կրճատում է աշխատողների աշխատավարձերը, իսկ շատերին էլ ուղարկում է չվարձատրվող արձակուրդի,...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ սենատորները մեղադրում են ԱՀԿ-ին Չինաստանի կոմունիստներին ենթարկվելու մեջ
«ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսի հասցեին հնչող...
Աղբյուր` Panorama.am
12:25
Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
«Երբ նման ծավալի խախտումներ են տեղի ունենում, ես դժվարանում եմ անգամ բացատրություն գտնել դրանց համար, որովհետև որպեսզի օրենքի նման...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսների 1,175 նոր դեպք` 56 մարզում: Այս մասին գրում է Gazeta-ն։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լուկաշենկոն սպառնում է լուծարել կառավարությունը `շնչադիմակների պակասի պատճառով. Լենտա.ռու
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը, եթե հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում
2019թ․ հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև...
Աղբյուր` Panorama.am
11:57
Փոստով քվեարկություն Լեհաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում. ՏԱՍՍ
«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինհիբերգ Գիսլադոտիրը կասկած է հայտնել Լեհաստանում մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն
Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը համաձայն չէ ԵՄ-ին 500 միլիարդ դոլար տրամադրելուն, որպեսզի վերջինս վերականգնի իր տնտեսությունը...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԱՆ.Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման...
Աղբյուր` Panorama.am
11:37
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 208 է. ՌԻԱ նովոստի
«Ըստ հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքի`Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 208 մարդ»,- հաղորդում է ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
Դատավորն աշխատանքի չի ներկայանում մարտի 13-ից։
Աղբյուր` Panorama.am
11:24
Գոլովինը մեծ ներուժ ունի՝ վերածվելու էլիտար ֆուտբոլիստի. Նոլիտո
Անդալուսիայի «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նոլիտոն բարձր է գնահատում «Մոնակոյի» և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Առավոտյան 93-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է...
Աղբյուր` Panorama.am
11:13
08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Կասպերսկի». Holy Water-ի զոհերը վարակվում են հաճախ այցելվող կայքերի միջոցով
Ասիայում բնակվող օգտատերերին ուղղված և 2019-ի մայիսից գործող  թիրախային արշավի ընթացքում վարակի է ենթարկվել հաճախ այցելվող ավելի քան 10...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ամերիկյան ապոկալիպսիս. մեկ օրում գրանցվել է 2000 մահ․ Euronews
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 2000 մահվան դեպք, աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը COVID-19 համաճարակի սկսվելուց ի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հարութ Սասունյան. ԱՄՆ-ը մեղադրում է թուրքական «Հալք» բանկին՝ Իրանին միլիարդավոր դոլարների ապօրինի փոխանցումների համար
«Հալք» բանկը, որի մեծամասնական բաժնետերը Թուրքիայի կառավարությունն է, 2020 թ․ մարտի 31-ին Նյու Յորքում իրեն մեղավոր չի ճանաչել...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիայի վարչապետը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ շարունակում է բուժում ստանալ...
Աղբյուր` Panorama.am
10:42
ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների հետ ապրիլի 11-ին կքննարկեն նավթի շուկան
Շաբաթ օրը ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհայինշուկայի կայունացման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4000-ից ավելի դեպք. Ria.ru
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 103.228-ի, ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 1,861 մարդ, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ավագ չորեքշաբթի
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը։
Աղբյուր` Panorama.am
10:26
Մահացել է «Գրեմմի» կրկնակի դափնեկիր Ջոն Փրայնը
73  տարեկանում կորոնավիրուսից մահացել է ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է  Reuters-ը։ Փրայնը...
Աղբյուր` Panorama.am
10:21
Երուսաղեմում Սուրբ կրակը կվառվի առանց ուխտավորների
Ավագ շաբաթ օրը Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում (Տիրոջ գերեզմանի տաճար) տեղի կունենա սուրբ կրակի վառման արարողությունը, բայց առանց...
Աղբյուր` Panorama.am
10:11
Թվիթերի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին 1 միլիարդ դոլար է խոստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Դորսիի խոստումն ամենամեծն է՝ մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արված նվիրատվություններից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}