Jaguar Land Rover Road Show-ն վերադառնում է
Երևանում սեպտեմբերի 8-9-ը Բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում նախաձեռնում է Jaguar Land Rover Road Show միջոցառումը, որի նպատակն է լայն հանրությանը ավելի հասանելի դարձնել բրիտանական արտադրության այս շքեղ ու գերժամանակակից ավտոմեքենաները` հնարավորություն տալով ցանկացողներին անձամբ փորձարկել ավտոմեքենաները բարդագույն պայմաններում:
Ընկերությունից մանրամասնում են՝ միջոցառումը անց է կացվելու JLR տարածաշրջանային ներկայացուցչության հովանու ներքո: Սա մեկն է նմանատիպ միջոցառումներից, որոնք պարբերաբար իրականացվում են բրենդի պաշտոնական դիլերների կողմից ամբողջ աշխարհով մեկ:
Փորձարկումները կանցնեն Jaguar Land Rover Experience ռուսաստանյան կենտրոնի համաշխարհային մակարդակի հրահանգիչների ուղղորդմամբ, ինչը ոչ միայն թույլ կտա առավել ամբողջական դարձնել ծանոթությունը ավտոմեքենաների հետ, այլև կապահովի միջոցառման մասնակցիների և հյուրերի անվտանգությունը:
Արտաճանապարհային Land Rover ավտոմեքենաների փորձարկման համար նախատեսված են «Տերապոդ» կոչվող հատուկ սարքերը, որոնք կրկնօրինակում են արտաճանապարհային պայմաններ և հնարավոր են դարձնում այս հզոր ամենագնացների ունակությունների բացահայտումը:
Կազմակերպիչների փոխանցմամբ, միևնույն ժամանակ բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան փորձարկել Jaguar բրենդի մոդելները, հնարավորություն կստանան սեփական փորձով գնահատել դրանց բացառիկ հարմարավետությունը, կառավարելիությունը ու բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաները:
Կազմակերպիչները չեն մոռացել նաև ամենակրտսեր հյուրերին: Երեխաները կկարողանան հատուկ նախապատրաստված հրապարակում փորձարկել Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրական մինի-ավտոմեքենաները: Նրանց սպասում են նաև տարատեսակ այլ զվարճանքներ և խաղեր:
Ավտոմեքենաների փորձարկմանը վարորդի կարգավիճակով կարող են մասնակցել 22 տարին լրացած և առնվազն երկու տարվա վարորդական փորձ ունեցող անձիք: Այս պայմանին չհամապատասխանող մնացած մարդիկ կարող են մասնակցել որպես ուղևոր: Միջոցառումը բաց է նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ընդհանուր հիմունքներով: Մասնակցության համար բացված է գրանցման հատուկ ձև, որը տեղադրված է landroverarmenia.am և jaguararmenia.am կայքերում:
«Jaguar Land Rover Road Show միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևան, Աճառյան 42 հասցեում՝ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահի տարածքում: Միջոցառմանը մասնակցել հնարավոր է միայն նախապես գրանցումով: Գրանցման համար զանգահարել 010 617 000 կամ 099 282 103 հեռախոսահամարներով: Տեղում մասնակիցների գրանցումը կսկսվի ժամը 08:45-ից և կտևի մինչև 19:30»,-հիշեցնում են «Ֆորա Պրեմիում» ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Renault-ն ներկայացրել է նորացված Logan և Sandero մոդելները
- «Մեգնա». Հատուկ ամառային առաջարկ DUSTER ամենագնացի համար