20:04 11/09/2018

Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած սկանդալային հեռախոսազրույցի հանրայնացումից հետո Սասուն Խաչատրյանին ուղղված հայտարարություններով հանդես են եկել Յուրի Խաչատուրովի որդիները, ում հոր վերաբերյալ զրուցել էին վերջիններս։

Գրիգորի Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ նշված է. «Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։

Իգոր Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագներ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։

Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղկայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, և այդպես էլ բանակում չծառայելով՝ խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները»։

«Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներեղություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաև քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ գաղտնալսված զրույցում  ԱԱԾ տնօրենն ասում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն է։ Խայտառակ կլինենք, սպասեք, վաղը գալիս եմ, դա քաղաքական պրոբլեմ է, խափանման միջոցը գոնե ստորագրություն ընտրի լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»։

«Դե վարչապետի հետ մի հատ խոսա էլի, որովհետև ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,-խնդրում է ՀՔԾ պետը, իսկ ԱԱԾ պետը խոստանում է խոսել վարչապետի հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:05
Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ
Ամերիաբանկը, կարևորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. «Փաստինֆո»
Դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը
Աղբյուր` Panorama.am
15:46
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս է գրվում
Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:40
Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
«Հույս ունեմ, որ այսօր մենք կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրանց հիմնավորումներին և քրեակատարողական ծառայությունների մեր...
Աղբյուր` Panorama.am
15:32
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանների փաստով դեռ նյութեր են նախապատրաստվում
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով նյութերի նախապատրաստումն այս պահին շարունակվում է։ Panorama.am-ը տեղեկացավ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում
Հայաստանյան հիվանդանոցներից, հյուրանոցներից տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այդպես էլ չեն հասկանա՝ իրենք ամբողջությամբ բուժվե՞լ են, թե՞...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն...
Աղբյուր` Panorama.am
15:13
Պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծը պաշտոնական իրավունքի չարաշահման վկայություն է. Դավթյան
«Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, ինչը քրգործի դատական...
Աղբյուր` Panorama.am
15:06
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ «դադարեցնել բռնությունը» սեփական քաղաքացիների նկատմամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր Վաշինգտոնին կոչ է արել «դադարեցնել բռնությունները» սեփական քաղաքացիների նկատմամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:00
«Իրավական ուղի». Անվճար իրավաբանական օգնություն տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պահանջը խախտողներին
Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ,...
Աղբյուր` Panorama.am
14:55
14-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն
Մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կրեմլը հերքում է օտարերկրացիների համար Ռուսաստանի սահմանների բացումը
Ռուսաստանը դեռևս սահմանները չի բացել օտարերկրացիների համար։ Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի թռիչքային աճ է գրանցվել
Իրանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության գրեթե 3 հազար նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:32
Օպերայի և բալետի թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» մանկական բալետը
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
14:29
«Դատախազության բոլոր հայտարարություններն են խրոխտ». գլխավոր դատախազ
«Ամիսներ առաջ ձեզ դիմել էի գրությամբ, որում նկարագրում էի մոլորակի բնակչությանն արդեն հայտնի զինծառայողների սոցիալական ապահովության...
Աղբյուր` Panorama.am
14:26
Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24-ը կապաքինվի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
14:21
ZOOM-ի կապիտալիզացիան գերազանցել է 50 միլիարդ դոլարը
Հունիսի 1-ին Zoom վիդեոկոնֆերանսի ծառայության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 50 միլիարդ դոլարը։ Այս մասին գրում է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:05
Գիտնականներ. Ինչով է վտանգավոր ինքնամեկուսացումը երիտասարդների համար
Երկարատև ինքնամեկուսացումը հատկապես բացասաբար կարող է ազդել երիտասարդության վրա: Սահմանափակումները հանելուց հետո երեխաներն ու անչափահասները...
Աղբյուր` Panorama.am
13:46
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
Անցած մի քանի օրվա ընթացքում ամերիկյան իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են շուրջ 4100 մարդու: Նման գնահատականները, Tass-ի...
Աղբյուր` Panorama.am
13:44
Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում թույլ չտալ Մայդան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է թույլ չտալ Մայդան երկրում: Այս մասին նա հայտարարել է Պետական անվտանգության հանձնաժողովի (ԿԳԲ)...
Աղբյուր` Panorama.am
13:39
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը շնորհավորանք է հղել հայ համայնքին
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել՝ շնորհավորելով Թուրքիայի հայ համայնքին...
Աղբյուր` Panorama.am
13:37
Արցախում նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Մար Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Շուրջ 33%-ով նվազել է սպաների հանցավորության մակարդակը. Դավթյան
«Պաշտպանության բանակում 2019 թվականին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու...
Աղբյուր` Panorama.am
13:30
Փաշինյանին ծննդյան առթիվ քաջառողջություն են մաղթում (Լրացվում է)
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է  հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:  Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:24
Էլինար Վարդանյան. Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայաստանում է
«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ինչո՞ւ են Հայաստանում նվազում թեստավորումները
Վերջին օրերին կորոնավիրուսի նկատմամբ թեստավորումների թիվը Հայաստանում նվազում է։ Հիմք ընդունելով հապարակվող պաշտոնական տվյալները՝ նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}