Իրավունք 10:10 12/09/2018 Հայաստան

ՄԻՊ. Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել  ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցության կապակցությամբ։

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, հայտարարության մեջ ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության  պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ:

Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը:

Դրանից բացի, ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանք գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա:

 Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը:

Կալանքի հետ կապված՝ պետք է  նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից  զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները
Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են աշխարհի  չափից ավելի ռոմանտիկ գույներով քաղաքների ցանկը, գրում է ՌԻԱ Նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
20:21
2018թ․ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները 14 տոկոսով նվազել են
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայում 6 մլրդ 534 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել։ Ընդ որում՝...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ռոլանդ Բուշն Արմեն Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
«Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալկոհոլային կախվածության պատճառով Ռունին կարող է ամուրի դառնալ
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ ժամանակներս կարող է ամուրի դառնալ: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 33-ամյա...
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայաստանում մշակող արդյունաբերությունում զգալի տեղ է զբաղեցնում ծխախոտի արտադրությունը
Հայաստանում 2018 թվականին մշակող արդյունաբերությունում ծխախոտի արտադրության մասնաբաժինը կազմել է 15.5 տոկոս: Ազգային վիճակագրական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Փետրվարի 18-ին Արաբկիրի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի...
Աղբյուր` Panorama.am
19:43
ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
19:42
էվերեստը փակել են զբոսաշրջիկների համար՝ աղբի պատճառով
Չինաստանի իշխանություննեևը որոշում են ընդունել զբոսաշրջիկների համար անժամկետ փակել Էվերեստի բազային ճամբարը, որպեսզի հավաքեն այնտեղ կուտակված...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակված քուրդը դատապարտվեց 16 ամսվա ազատազրկման
2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած ազգությամբ քուրդ Էրջան Փոլաթերը հոլանդական...
Աղբյուր` Panorama.am
19:22
Էմերի. «Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ԲԱՏԷ-ից նվազագույն հաշվով կրած պարտությունը` Եվրոպա լիգայի խաղարկության...
Աղբյուր` Panorama.am
19:07
Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Այսօր  ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և  ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հարսը որոշել է լավագույն ընկերուհուն չհրավիրել հարսանիքին մեծ կրծքերի պատճառով
«Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ իմ հարսանիքի մասին հիշելիս՝ առաջինը հիշեն հարսի ընկերուհու մեծ կրծքերը»։
Աղբյուր` Panorama.am
18:55
Նաիրա Զոհրաբյան. Ես դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ
Այսօր կառավարությունը մերժել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած փոփոխությունը Քրեական Օրենսգրքում։ Պատգամավորն առաջարկում էր...
Աղբյուր` Panorama.am
18:51
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը
ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև  հունվարի 16-ին։ Գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում. Ռուբինյան
«ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Գրիգոր Մելիքսեթյան. «Կմոտենանք մեր լավագույն մարզավիճակին»
«Գանձասար-Կապանը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում,...
Աղբյուր` Panorama.am
18:36
Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից
«...էլեկտրաէներգիան վերջացել է»։
Աղբյուր` Panorama.am
18:31
Հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը  փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ստեփան Դանիելյան. Մարդկանց գլուխները պետք է սովորեն նրան, որ սեփականությունը անձեռնմխելի է
Իշխանության ներկայացուցիչներն ու պաշտոնյաները գրեթե ամեն օր հայտարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ «Հայաստանի հանրության,...
Աղբյուր` Panorama.am
18:22
Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում Թեղուտի անտառապատման ծրագրով...
Աղբյուր` Panorama.am
18:17
ՎիվաՍել-ՄՏՍ. հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կարո Փայլանի գրառումն՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter-ում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Գոռ Մինասյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` 3-րդ մրցանակակիր
Երևանում այսօր` փետրվարի 15-ին, ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի 2019 թ. առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան 109...
Աղբյուր` Panorama.am
17:51
Բաթոյանը նոր տեղակալ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը։ Անդրեասյանը...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}