Բակո Սահակյանը ընդունել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախի և Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի և նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով մի շարք ոլորտներում հաջողված համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում