Բրիտանացի պահպանողականները ցանկանում են Մեյի հրաժարականը
Բրիտանիայի շուրջ 50 խորհրդարանական-պահպանողականեր հանդիպել են՝ քննարկելով վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի հարցը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ներկայիս վարչապետից դժգոհության հիմնական պատճառը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հստակ պլանի և պայմանների բացակայությունն է։
Մեյի հրաժարականի համար անհրաժեշտ է հավաքել խորհրդարանականների 48 հայտարարություն՝ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով։
Հեռուստաընկերության աղբյուրը պնդել է, որ ներկա պահին այդ հացը համակարգվում է, այն կարող է հրապարակայնորեն բարձրացնել մի քանի շաբաթվա ընթացքում։