ԿԳՆ-ն հիշեցնում է՝ երկուշաբթին աշխատանքային է
«Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով»։ Նման հայտարարություն է տարածել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նշվում է Խաչվերաց տոնը։ Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ