Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանող թունավորվել է շմոլ գազից (լրացված)
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ առողջապահության նախարարությունից Panorama.am-ի հայտնեցին, որ շմոլից գազից թունավորված ուսանողներից 9-ը դիմել է «Մուրացան» հիվանադանոցային համալիր , 4-ը ստացել է ամբուլատոր, 5-ը` ստացիոնար բուժօգնություն: Եւս մեկը դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել ամբուլատոր բուժօգնություն: Բոլոր ուսանողները դուրս են գրվել:
«Հիվանդանոցներում այս պահին տվյալ խնդրից տուժած ոչ մի պացիենտ չկա, որեւէ մեկի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան»,- ասաց նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին