Քաղաքական 20:32 14/09/2018 Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է սենատորի  այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր, ընդգծելով Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Արցախում և Ֆրանսիայում գործող բարեկամության շրջանակների դերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Ոստիկանությունը ներկայացնում է անհատական տվյալների համընկումով ընտրողների ցանկը, որոնք տարբեր անձինք են
ՀՀ ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախնական ցուցակներում կան 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ, որոնք տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան (լրացվում է)
«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»
Աղբյուր` Panorama.am
17:54
Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը այսօր նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Mirror-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հիմա մենք համաձա՞յն ենք, ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյանը կհանդիպի Կարեն Ղազարյանի ծնողների հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը
Մոսկվայում 46 տարեկանում մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը: Կինոդիտողին նա առավել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Տրանսպորտային լուսացույցների տեղափոխություն՝ մայրաքաղաքում
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Աշոտյանը՝ Փաշինյանին. Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ավարտից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ  Արմեն Աշոտյանը...
Աղբյուր` Panorama.am
17:23
«Բելառուսում կհաղթի միայն ուժեղագույնը»
«Եթե պարտվես մեր հայաստանցի, ռուս ընկերոջը կամ որևէ այլ մեկին, սարսափելի չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
17:15
Քաղաքագետ. Ընտրությունների արագ անցկացումն իրականում իշխանության գողություն է նշանակում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունները fake է համարում։ Ընտրությունների արագ անցկացման...
Աղբյուր` Panorama.am
17:08
Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է՝ այն որակելով հետամնաց և անտեղի։
Աղբյուր` Panorama.am
17:01
Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պարուհու արձանի նկատմամբ
«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը
Վիլնյուսը կոչ է արել Ինտերպոլի անդամներին չաջակցել ոչ ժողովրդավարական պետության թեկնածուին
Աղբյուր` Panorama.am
16:29
Հայաստանի երեխաների մասին՝ թվերով
Այսօր՝ նոյեմբերի 20-ին նշվում է երեխաների օրը։ Այն  նշվում է 1954  թվականից։  Օրվա նպատակն է աշխարհի բոլոր երեխաների համար...
Աղբյուր` Panorama.am
15:44
Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ գազի սակագնի 5 դրամով իջեցման համար 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ։
Աղբյուր` Panorama.am
15:36
Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական...
Աղբյուր` Panorama.am
15:26
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:17
ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի արտահերթ խորհրդրանական ընտրություններում իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 22-ից։ «Բելտա»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոյեմբեր ամսվա խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ
Այդ շրջաններում գտնվում են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը։
Աղբյուր` Panorama.am
14:55
Առաջարկում ենք, որ ՀԷՑ-ի շահութաբերությունը 14-ից իջնի 12 տոկոսի. Միքայել Մելքումյան
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա վաճառում է 9 դրամով՝ առանց ԱԱՀ-ի։
Աղբյուր` Panorama.am
14:46
Զուգարանը աշխարհի բնակչության կեսի համար դեռ շքեղություն է
Աշխարհի բնակչության 60 տոկոսը կամ տանը զուգարան չունի կամ էլ օգտվում է  այնպիսի զուգարաններից, որոնք չեն համապատասխանում տարրական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Snoop Dogg-ը Փառքի ճեմուղում աստղ ստանալու ժամանակ շնորհակալություն է հայտնել ինքն իրեն
Հիփ-հոփ  կատարող Snoop Dogg-ն արդեն իր աստղն ունի Հոլիվուդի «Փառքի ճեմուղում։ 360tv.ru-ն, հղում անելով Page Six-ին, գրում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահին իր հավատարմագրեր է հանձնել Լատվիայի դեսպանը
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀՀ նախագահը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:00
WP. Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կանոնները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ու նրա խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները՝ օգտագործելով...
Աղբյուր` Panorama.am
13:51
Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ կփորձեն թույլ չտալ, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը զրկվի թագավորական գահից՝...
Աղբյուր` Panorama.am
13:39
ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրայինով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}