Տնտեսություն 13:43 14/09/2018 Հայաստան

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրն առավել մատչելի

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները։

Գործադիրի այսօրվա նիստում  ընդունվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»  պետական ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ ներկայումս Հայաստանում շատ երիտասարդ ընտանիքներ, ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։

Նախարարի խոսքով՝ երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիպոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա տոկոսադրույքը նվազում է՝ հասնելով 9,5 տոկոսի, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ մարզերում տրամադրված հիպոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը։ Այսպիսով, Երևանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչև 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոս:

Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, մասնավորապես, ամուսինների գումարային տարիքը ներկայիս 65 տարեկանից առաջարկվում է դարձնել 70 տարեկան: «Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել ծրագրին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիպոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով: 

Ատոմ Ջանջուղազյանը նշեց նաև, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան՝ որոշակի սահմանափակումներով։ Այս դեպքում քաղաքացիները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիպոթեկային վարկի տոկոսավճար փոխհատուցումը օգտագործելու հնարավորությունից։

Այսպիսով, երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (նորակառույց) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Մինչև 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:23
«Բելառուսում կհաղթի միայն ուժեղագույնը»
Բելառուսի նախագահն ընդունել է «Մանկական Եվրատեսիլ-2018»-ի մասնակիցներին։
Աղբյուր` Panorama.am
17:15
Քաղաքագետ. Ընտրությունների արագ անցկացումն իրականում իշխանության գողություն է նշանակում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունները fake է համարում։ Ընտրությունների արագ անցկացման...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան (լրացվում է)
«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»
Աղբյուր` Panorama.am
17:08
Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է՝ այն որակելով հետամնաց և անտեղի։
Աղբյուր` Panorama.am
17:01
Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պարուհու արձանի նկատմամբ
«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը
Վիլնյուսը կոչ է արել Ինտերպոլի անդամներին չաջակցել ոչ ժողովրդավարական պետության թեկնածուին
Աղբյուր` Panorama.am
16:29
Հայաստանի երեխաների մասին՝ թվերով
Այսօր՝ նոյեմբերի 20-ին նշվում է երեխաների օրը։ Այն  նշվում է 1954  թվականից։  Օրվա նպատակն է աշխարհի բոլոր երեխաների համար...
Աղբյուր` Panorama.am
15:44
Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ գազի սակագնի 5 դրամով իջեցման համար 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ։
Աղբյուր` Panorama.am
15:36
Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական...
Աղբյուր` Panorama.am
15:26
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:17
ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի արտահերթ խորհրդրանական ընտրություններում իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 22-ից։ «Բելտա»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոյեմբեր ամսվա խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ
Այդ շրջաններում գտնվում են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը։
Աղբյուր` Panorama.am
14:55
Առաջարկում ենք, որ ՀԷՑ-ի շահութաբերությունը 14-ից իջնի 12 տոկոսի. Միքայել Մելքումյան
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա վաճառում է 9 դրամով՝ առանց ԱԱՀ-ի։
Աղբյուր` Panorama.am
14:46
Զուգարանը աշխարհի բնակչության կեսի համար դեռ շքեղություն է
Աշխարհի բնակչության 60 տոկոսը կամ տանը զուգարան չունի կամ էլ օգտվում է  այնպիսի զուգարաններից, որոնք չեն համապատասխանում տարրական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Snoop Dogg-ը Փառքի ճեմուղում աստղ ստանալու ժամանակ շնորհակալություն է հայտնել ինքն իրեն
Հիփ-հոփ  կատարող Snoop Dogg-ն արդեն իր աստղն ունի Հոլիվուդի «Փառքի ճեմուղում։ 360tv.ru-ն, հղում անելով Page Six-ին, գրում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահին իր հավատարմագրեր է հանձնել Լատվիայի դեսպանը
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀՀ նախագահը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:00
WP. Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կանոնները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ու նրա խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները՝ օգտագործելով...
Աղբյուր` Panorama.am
13:51
Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ կփորձեն թույլ չտալ, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը զրկվի թագավորական գահից՝...
Աղբյուր` Panorama.am
13:39
ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրայինով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
13:28
1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի. Միքայել Մելքումյան
«8.9 միլիարդ դրամ մնաց «Գազպրոմին»,- հիշեցրեց նա։
Աղբյուր` Panorama.am
13:20
Բերման է ենթարկվել անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով
Նա կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ:
Աղբյուր` Panorama.am
12:45
Դոնալդ և Մելանիա Թրամփերը դիմավորել են Սպիտակ տան բակի տոնածառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան բակի  տոնածառը դիմավորելու արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:30
Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ և հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ժիրայր Դադասյան. Մինչև դռները չբացենք, ժապավենը չկտրենք...
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը տեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Սակայն մինչ այժմ թատրոնը չունի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}