Հասարակություն 13:25 14/09/2018 Հայաստան

Երևանի բոլոր խնդիրների հիմքը քաղաքաշինական է. ճարտարապետ

«Երևանում բոլոր խնդիրները հիմնականում քաղաքաշինական են»,- «Խաթարված ճարտարապետություն. ինչպե՞ս պաշտպանել Երևանն անկանոն շինարարությունից» թեմայով քննարկման ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։ Նա նշեց, որ երբ առանձնացում են տրանսպորտը, աղբահանության խնդիրը, իրականում հիմքը քաղաքաշինական է, պետք է համակարգային  մոտեցում ցույց տալ հենց քաղաքաշինությանը։

Ա. Կարապետյանի խոսքով, իրենք ցանկանում են, որ Երևանը երևանցիների համար լինի առողջ, ապահով, անվտանգ, բոլոր մնացած հարցերն ածանցյալ են սրանց։ Ավագանու թեկնածուն նշեց, որ պետք է փոխել քաղաքաշինական կառավարման սկզբունքները. «Տարիներ շարունակ այդ հարցին չենք անդրադառնում, ժառանգել ենք կիսախորհրդային, կիսաանհասկանալի մի վիճակ, երբ որ որոշումներ կայացնելու մեխանիզմները թափանիցկ չեն, հասկանալի չեն մարդկանց համար»։

Ա. Կարապետյանն ասաց, որ պետք է ունենալ հստակ ռազմավարական ծրագրի, թե ինչպես է զարգանալու քաղաքը։ Քանի որ հիմա չկա նման ծրագիր, ճարտարապետի խոսքով, խնդիրները լուծվում են տեղային մակարդակի վրա։

Նա նաև նշեց, որ Երևանի կենտրոնում բազմահարկ շենք միանշանակ չպետք է այլևս կառուցել, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես արգելել որևէ շինարարություն կենտրոնում, անիրատեսական է։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Հարություն Բաբայանն ասաց, որ Երևանը կիրառական քաղաք չէ ներկայիս ժամանակակից մարդու համար։ 

«Խնդիրների միակ լուծումն այն է, որ պետք է ծայրամասերում  հնարավորություն ընձեռել արտոնյալ պայմաններով ստեղծել բնակելի թաղամասեր, նաև հնարավորություն ընձեռել գործարարներին, որպեսզի կարողանան նման ներդրումներ կատարելով՝ զարգացնել քաղաքի արվարձաններ»,- ասաց ավագանու թեկնածուն։

Նրա խոսքով, այդպես հնարավոր կլինի լիցքաթափվել քաղաքի կենտրոնը, նաև հետաքրքրությունը կավելանա ծայրամասերի թաղամասերի նկատմամբ։

«Բոլոր քաղաքակիրթ քաղաքները զարգացել են հին և նոր քաղաք մոդելով՝ հին քաղաքը մնում է նույնը, զարգացնում են ծայրամասերը»,- ասաց Ա. Ստեփանյանը։

Երևանի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Արգիշտի Գևորգյանը համաձայն է հնչած բոլոր կարծիքներին, քանի որ, նրա խոսքով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը նմանեցված, նույնականացված են, իսկ պատճառն այն է, որ խնդիրները բոլորի համար տեսանելի են։ Ա. Գևորգյանն ասաց, որ խնդիրը է փոքր կենտրոնի գերծանրաբեռնվածությունը, ծայրամասերի չզարգացած լինելը, Երևանի բնակֆոնդը, վթարային շենքերը, կանաչ տարածքները։

Նա նույնպես կարևորեց Երևանի զարգացման համար ռազմավարության մշակումը։

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու  Արմենակ Ստեփանյանն ասաց, որ ճարտարապետություն ասելով չպետք է հասկանալ փոքր կամ մեծ կենտրոնը, ծայրամասերը բացիթողի վիճակ են։

«Երևանի կենտրոնում հին շենքերի կողքին կառուցում են նորը։ Ճարտարապետահատակագծային լուծումներ տալու պարագայում պետք է ամեն ինչը հաշվարկի, նորի թույլտվության ժամանակ համեմատվի  տվյալ տեղանքի հին շինության հետ, այլապես ընդհանուր տեսքը կոտրում է»,- նշեց նա։

Ա. Ստեփանյանն ասաց, որ իրենք նախատեսում են նախնական մետրոյի նոր կետի բացում, որը կենտրոնը կմիացնի դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածին։ Նրա խոսքով, ներդրումների միջոցով հնարավոր է հասնել արդյունքի։

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Մարիամ Խաչատրյանն ասաց, որ Երևանի կենտրոնը 20-րդ դարի սկզբին է կառուցվել, չի կարելի դրա վրա բերել ու դնել արագընթաց ճանապարհներ, պետք է տրվեն քաղաքաշինական, տրանսպորտային նոր լուծումներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Նյու Յորքում ներկայացվում են հայկական ժառանգության անգին գլուխգործոցները
Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են  հայկական արվեստի ու...
Աղբյուր` Panorama.am
09:40
ԵԽ հանձնակատար. Հայաստանի նոր իշխանության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները
«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր։ Սակայն, հանրային ակնկալիքները շատ բարձր են, որ կլինեն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից
«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Ժողովուրդ». Բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Հաղթանակը լիարժեք կտոնեն, երբ Հայաստան վերադառնա վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը։ «Մենք 60-70 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Իրատես». Ի՞նչն է ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկան
«Իրատես» թերթը գրում է. «Անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Հայցեր են ներկայացվել ընդդեմ Միհրան Պողոսյանի «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են և, ինչպես ասում են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
«Նա ամեն անգամ դատավորության ընթացքում հիվանդանում է»։
Աղբյուր` Panorama.am
20:55
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի և Ռուանդայի նախագահներին
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:48
Նիկոլ Փաշինյանը հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Աղբյուր` Panorama.am
20:35
«Անկախ դիտորդի» եզրակացությունը
«Անկախ դիտորդներ» հասարակական դաշինքը, որը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է...
Աղբյուր` Panorama.am
20:30
The Guardian-ը ներկայացրել է զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները
The Guardian բրիտանական թերթը ներկայացրել է հանգստի ժամանակ զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները։ «Իզվեստիա»-ն գրում է, որ որպես...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարությունը է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ.
Աղբյուր` Panorama.am
20:15
Լոնդոնում զբոսաշրջիկին ձերբակալել էին արգելված խաղալիքի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Նիդեռլանդներից մի զբոսաշրջիկի փոքրիկ կախազարդի պատճառով, որը նրանց մոտ կասկածներ է առաջացրել։ Լենտա.ռու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բելլուչին և Բրունին կրկին պոդիումի վրա են
Իտալական Dolce&Gabbana-ն և Versace-ին Միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել են  գարուն-ամառ հավաքածուն։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մերկելը չի մասնակցելու Էրդողանի պատվին Շտայնմայերի կազմակերպած ճաշկերույթին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի մասնակցելու տոնական ճաշկերույթին, որը կազմակերպելու է երկրի ղեկավար Ֆրանկ-Վալտեր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ
«Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Աղբյուր` Panorama.am
19:34
Մալդիվներում ոստիկությունը ոչնչացրել է բացառիկ ստորջրյա քանդակներ
Դրանք գտնվել են աշխարհի միակ թանգարանում, որը կիսով չափ ընկղմված է ջրի մեջ։
Աղբյուր` Panorama.am
19:22
Խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժել են ԵՄ 10 երկրներ
Եվրամիության 10 երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անկա Պադուրարուն, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
Դիզայները պոդիում է բարձրացրել երեք կուրծք ունեցող մոդելների
Երեք կուրծք ունեցող երկու մոդել մասնակցել են Միլանում նորաձևության շաբաթվա ընթացքում անցկացվող իտալական GCDS բրենդի ցուցադրությանը: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Քրիստինա Օրբակայտեն տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն  Ռուսաստանից տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Միսս Ուկրաինա-2018»-ը ստի պատճառով զրկվել է թագից
«Միսս Ուկրաինա-2018» Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է իր տիտղոսից՝ մրցույթի կանոնները խախտելու համար։ «Գազետա.ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կարասինը ՀՀ վարչապետի խորհրդականի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի հարաբերություններին առնչվող հարցեր
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր»,- շել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։
Աղբյուր` Panorama.am
18:33
Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
Երբ Նիկոլ Փաշինյանը Միացյալ նահանգներից կվերադառնա, մնացած բոլոր հարցերը և խնդիրները քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:28
Անակնկալ հանդիպել են Հայաստանի ու Կանադայի վարչապետերը
Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման...
Աղբյուր` Panorama.am
18:21
«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը, թե բնակիչները հանուն ինչի ընտրեցին Մարությանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարություն է տարածել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}