Հասարակություն 15:13 14/09/2018 Հայաստան

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի նվերը Վանաձորի մանուկներին՝ ժամանակակից և բարեկարգ խաղահրապարակ

Սեպտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում պաշտոնապես բացվեց «Ռոստելեկոմ»-ի կողմից բարեկարգված և ժամանակակից  մարզասարքերով հագեցած խաղահրապարակը կենտրոնական՝ «Մոր և մանկան» պուրակում։

Պաշտոնական բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրանք շրջայց կատարեցին այգում, ծանոթացան կատարված աշխատանքներին և բոլոր երեխաներին հրավիրեցին խաղահրապարակ՝ վայելելու նրանց համար կազմակերպված ուրախ ժամանցային ծրագիրը։

«Ռոստելեկոմ»-ի կողմից կանաչապատման, խաղահրապարակների կառուցման ու այգիների բարեկարգման նախագծեր իրականացվում են դեռ 2016թ.-ից։ Նախագծերը նպատակ ունեն ապահովելու մարզային համայնքները խաղահրապարակներով և կանաչապատ տարածքներով, իսկ երեխաների առօրյան ակտիվ անցկացնելու համար՝ բարեկարգ ու կանաչապատ պուրակներով։

Նման պուրակներ ընկերության կողմից կառուցվել են Գյումրի, Կապան, Ալավերդի քաղաքներում, իսկ այժմ արդեն Վանաձորում երեխաները հնարավորություն ունեն վայելելու բակային հանգիստը ժամանակակից կանաչապատ խաղահրապարակում։

«Երեխաների համար կարևոր է մանկությունը, այն ժամանակը, որն անց է կացվում բակում, բակային ընկերների հետ ակտիվ խաղերով։ Սա է ապագա առողջ կենսակերպի և հասարակության հիմքը։ «Ռոստելեկոմ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվել և իրականացվելու են նախագծեր՝ ուղղված բարեկարգ համայնքների, երեխաներին անհոգ ու գունեղ մանկությամբ ապահովմանը։ Համագործակցելով քաղաքապետարանների հետ՝ մենք հիմքեր ենք ստեղծում մասնավոր-պետական հատվածի ևս մեկ շարունակական փոխգործակցություն՝ ի շահ քաղաքի և համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Առջևում նոր ուսումնական տարին է, և երեխաները, բացի մտավոր զարգացումից, այլևս հնարավորություն ունեն նաև բարեկարգված այգում վայելելու իրենց ակտիվ հանգիստը։ Շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին և շնորհակալություն հայտնում քաղաքապետին համագործակցության համար»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում ոչ միայն իրականացվել են խաղահրապարակների կառուցապատման ու այգիների նորոգման աշխատանքներ, այլ նաև 2013թ.-ից ի վեր պարբերաբար իրականացվել են միջոցառումներ ուրախ երգ-պարով ու անակնկալներով Հրազդան, Գյումրի, Իջևան, Արմավիր, Մասիս և մի շարք այլ քաղաքներում, որոնք անմոռանալի ակնթարթներ են պարգևել տեղի բնակիչներին և հատկապես երեխաներին։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները
Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են աշխարհի  չափից ավելի ռոմանտիկ գույներով քաղաքների ցանկը, գրում է ՌԻԱ Նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
20:21
2018թ․ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները 14 տոկոսով նվազել են
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայում 6 մլրդ 534 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել։ Ընդ որում՝...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ռոլանդ Բուշն Արմեն Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
«Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալկոհոլային կախվածության պատճառով Ռունին կարող է ամուրի դառնալ
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ ժամանակներս կարող է ամուրի դառնալ: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 33-ամյա...
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայաստանում մշակող արդյունաբերությունում զգալի տեղ է զբաղեցնում ծխախոտի արտադրությունը
Հայաստանում 2018 թվականին մշակող արդյունաբերությունում ծխախոտի արտադրության մասնաբաժինը կազմել է 15.5 տոկոս: Ազգային վիճակագրական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Փետրվարի 18-ին Արաբկիրի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի...
Աղբյուր` Panorama.am
19:43
ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
19:42
էվերեստը փակել են զբոսաշրջիկների համար՝ աղբի պատճառով
Չինաստանի իշխանություննեևը որոշում են ընդունել զբոսաշրջիկների համար անժամկետ փակել Էվերեստի բազային ճամբարը, որպեսզի հավաքեն այնտեղ կուտակված...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակված քուրդը դատապարտվեց 16 ամսվա ազատազրկման
2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած ազգությամբ քուրդ Էրջան Փոլաթերը հոլանդական...
Աղբյուր` Panorama.am
19:22
Էմերի. «Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ԲԱՏԷ-ից նվազագույն հաշվով կրած պարտությունը` Եվրոպա լիգայի խաղարկության...
Աղբյուր` Panorama.am
19:07
Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Այսօր  ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և  ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հարսը որոշել է լավագույն ընկերուհուն չհրավիրել հարսանիքին մեծ կրծքերի պատճառով
«Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ իմ հարսանիքի մասին հիշելիս՝ առաջինը հիշեն հարսի ընկերուհու մեծ կրծքերը»։
Աղբյուր` Panorama.am
18:55
Նաիրա Զոհրաբյան. Ես դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ
Այսօր կառավարությունը մերժել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած փոփոխությունը Քրեական Օրենսգրքում։ Պատգամավորն առաջարկում էր...
Աղբյուր` Panorama.am
18:51
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը
ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև  հունվարի 16-ին։ Գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում. Ռուբինյան
«ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Գրիգոր Մելիքսեթյան. «Կմոտենանք մեր լավագույն մարզավիճակին»
«Գանձասար-Կապանը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում,...
Աղբյուր` Panorama.am
18:36
Վլադիմիր Մաշկովը հեռանում է կինոյից
«...էլեկտրաէներգիան վերջացել է»։
Աղբյուր` Panorama.am
18:31
Հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը  փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ստեփան Դանիելյան. Մարդկանց գլուխները պետք է սովորեն նրան, որ սեփականությունը անձեռնմխելի է
Իշխանության ներկայացուցիչներն ու պաշտոնյաները գրեթե ամեն օր հայտարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ «Հայաստանի հանրության,...
Աղբյուր` Panorama.am
18:22
Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում Թեղուտի անտառապատման ծրագրով...
Աղբյուր` Panorama.am
18:17
ՎիվաՍել-ՄՏՍ. հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կարո Փայլանի գրառումն՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter-ում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Գոռ Մինասյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` 3-րդ մրցանակակիր
Երևանում այսօր` փետրվարի 15-ին, ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի 2019 թ. առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան 109...
Աղբյուր` Panorama.am
17:51
Բաթոյանը նոր տեղակալ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը։ Անդրեասյանը...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}