Քաղաքական 12:06 14/09/2018 Հայաստան

Փաշինյանը Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:





Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք: 

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա»,-ասել է նա։

Նա նշել է՝ տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի:

«Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում:

Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը»,-ասել է վարչապետը։






 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:34
Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը  կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը չի լինի «փառերով»՝ Նորագավիթի նման. վարչապետ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի վաղը
Այսօր դիրքորոշում են հայտնել տուժողների իրավահաջորդները։
Աղբյուր` Panorama.am
16:55
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հադրութի շրջանում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Այսօր ժամը 12:48-ին Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից...
Աղբյուր` Panorama.am
16:12
3 ռուս և 1 ուկրաինացի կասկածվում են MH17 ինքնաթիռի կործանման ներգրավվածության մեջ
MH17 ինքնաթիռի թռիչքի վթարի պատճառները հետաքննող համատեղ հետազոտական ​​խումբը (JIT) բացահայտել է ողբերգության հնարավոր մեղավորների անունները՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Սաուդյան արքայազնը լրագրող Խաշոգջիի սպանության մասնակից է․ ՄԱԿ-ի քննիչներ
ՄԱԿ-ի քննիչների կողմից հավաքված ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ներգրավված է եղել լրագրող Ջամալ...
Աղբյուր` Panorama.am
15:44
«Եռաբլուր» պանթեոնի տարածքում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 10 ծառ
«Եռաբլուր պանթեոնի» տարածքում բռնկված հրդեհը մարվել է հունիսի 18-ին, ժամը 17։59-ին։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին
«Պահենք Ամերիկան հզոր»․ այս կարգախոսով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում իր ընտրարշավը, որը նրա առաջին նախագահության կարգախոսի՝...
Աղբյուր` Panorama.am
15:13
Գլխավոր դատախազ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերլուծությունն ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՊԵԿ. Հունվար-մայիսի ընթացքում տարբեր տնտեսվարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտումներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
14:46
Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Հրամանագրում մասնավորապես ասված է....
Աղբյուր` Panorama.am
14:39
Շատ շուտով ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան. ԿԲ նախագահ
«ԿԲ-ն նախատեսում է որոշակի ծավալի ոսկու պաշար ունենալ»,- այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, որը նախօրեինՖրանսիայի Նանտերե քաղաքում ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Այս մասին գրում է Tass-ը։...
Աղբյուր` Panorama.am
14:18
Առկա է դատական սխալ. Դատախազը` Քոչարյանի գործով կայացված որոշման մասին
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու...
Աղբյուր` Panorama.am
13:49
Եվրամիությունն աջակցել է Կիպրոսին՝ Թուրքիայի դեմ պայքարում
Եվրամիության Խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է...
Աղբյուր` Panorama.am
13:31
Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան
«Արտահանման  ծավալների անկումը մտահոգիչ է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2018թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան...
Աղբյուր` Panorama.am
13:21
Նստացույց՝ ԱԺ-ի դիմաց
«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։ Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
13:13
Դատավոր Դանիելյանը դիմում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից երկու անձ տարվել է ոստիկանություն
Այսօր առավոտից Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, որի մասնակիցներից երկուսին տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին։...
Աղբյուր` Panorama.am
13:00
Պետք է հստակ գնահատական լինի. Թունյանը՝ նախարարին
«Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3  տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով։ Պետք է հստակ գնահատական լինի, թե դա ինչքան...
Աղբյուր` Panorama.am
12:48
ԱՄՆ-ի Կոնգրեսը նախատեսում է $40 մլն հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40մլն դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու՝ կոնգրեսական Ջեքի Սփիրի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի նախագահին կապված վերջնական մեղադրական եզարակացության հետ։ Աղջիկները...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը վրդոովվեց
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վրդովվեցրեց լրագրողի հարցը,...
Աղբյուր` Panorama.am
11:49
Հովհաննես Խուդոյան. Միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը
«Առանձնահատուկ  նիստ է, նախագահող դատավորն էլ համաձայն է մեզ հետ այն հարցում, որ առկա է օրենսդրական որոշակի բաց, հստակ կանոններ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է Իտալիային
Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացել է Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթել է 2:1...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Խորհրդարանն այսօր քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող  ՀՀ ֆինանսների նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}