Տնտեսություն 14:11 14/09/2018 Հայաստան

Փաշինյան. «Քարֆուր»-ի փոքրանալու գործընթացը կանգնած է

Մենք պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպմանը։ Վարչապետի աշխատակազմից մանրամասնում են, որ Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար. «Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներ»։

Նա հայտարարել է, որ վարչապետի կարգավիճակում իր առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան:

«Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,-ասել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:41
Բրիտանացիները ցանկանում են Մեյին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում
Եթե անցած շաբաթ այդպիսի ցանկություն էր հայտնել հարցվածների 33 տոկոսը, ապա այս շաբաթ՝ 46 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
19:32
Գեղարքունիքի մի քանի համայնքում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արմեն Սարգսյանի կոչը. Ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Երևանից դուրս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ....
Աղբյուր` Panorama.am
19:12
Ասիայի ամենանախանձելի ամուրիներից մեկն անդամագրվել է ԻՊ-ին և մահացել
Նա 220 ավստրալիացիներից մեկն է, ով գնացել է Սիրիա և կռվել ԻՊ-ի կողմից։
Աղբյուր` Panorama.am
19:03
Համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հրապարակել էհամաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 21-ի դրությամբ։...
Աղբյուր` Panorama.am
18:54
43-ամյա բրիտանուհին 21-րդ անգամ մայր է դարձել
Մեծ Բրիտանիայում Սյու և Նոել Ռեդֆորդները 21-րդ անգամ ծնող են դարձել:  Վերջերս 43-ամյա կինը աղջիկ է ունեցել: Այսպիսով, Ռեդֆորդների ընտանիքն...
Աղբյուր` Panorama.am
18:42
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ (նոյեմբերի 20) այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թրամփը ցանկացել է արդարադատության նախարարությանը հանձնարարել Քլինթոնի դեմ գործ հարուցել
ՄաքՀանը զգուշացրել է Թրամփին, որ եթե նա խնդրի իր մրցակիցների դեմ հետաքննություն սկսել, կարող է բախվել մի շարք անցանկալի հետևանքների՝ ներառյալ հնարավոր իմպիչմենտը։
Աղբյուր` Panorama.am
18:15
Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգայինով կպայքարի Լոռիում, Մարուքյանը՝ Երևանում
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։ Ըստ ԿԸՀ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերումը «որոշված գործ է»
Չավուշօղլուն նաև հավելել է, որ այդ գործարքը չի կարող չեղարկվել։
Աղբյուր` Panorama.am
17:57
Կարին Մարմսոլերն ասել է՝ ոգևորված է Աննա Հակոբյանի կոչից
Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը
Աղբյուր` Panorama.am
17:46
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի քաղաքականությունը հայամետ է
Հայաստանի քաղաքականությունը հայամետ է
Աղբյուր` Panorama.am
17:21
Հարություն Յավրյանն ու Մարտին Շարբաթյանը պարգևատրվել են
Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաճելի անակնկալ էր պատրաստվել հայկական սպորտի վաստակաշատ ներկայացուցիչներ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին
Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում գործարկել է վարկավորման սքորինգային համակարգը, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի առցանց վարկավորմանը:...
Աղբյուր` Panorama.am
16:56
Մենք կովի կողմից ենք
Նոր կառավարություն Նոր գյուղնախարար Նոր բնապահպանության նախարար Նոր արդարադատության նախարար Արարատի նոր մարզպետ Դիմում եմ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
16:51
Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մոմավառություն՝ ի հիշատակ Վահագն Մարգարյանի
Երիտասարդ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը վաղն է։
Աղբյուր` Panorama.am
16:31
Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ի՞նչ աղմուկ է խանգարել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին
Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի միջև:...
Աղբյուր` Panorama.am
16:07
Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Սպազմալգոն»-ի 1801800 սերիայի շրջանառությունը դադարեցվել է ՀՀ-ում
Դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արայիկ Հարությունյան. Արցախն անճանաչելի է դարձել
Արցախի  Հանրապետության  նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
15:36
Թեկնածուներին ընդգրկելիս տարբեր հանգամանքներ ենք հաշվի առել. Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե...
Աղբյուր` Panorama.am
15:32
Փոխնախարարի պաշտոնակատար ջնջել է աղմուկ հանած «աղոթքը»
Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Լարսը բաց պահելու յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերել։ Նա փոխել էր...
Աղբյուր` Panorama.am
15:17
Միգուցե այդ նոր մշակույթը կբերի իսկապես գաղափարների, ծրագրերի քննարկման. Թևան Պողոսյան
Թեև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ից, բայց արդեն սկսվել է, երբ որ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
15:06
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան ԱՄՆ-ին է փոխանցել Հաշուքջիի գործով արահանձնման ենթակա անձանց ցուցակը
Թուրքական կողմը նաև փոխանցել է գործ առնչությամբ իր տիրապետած տեղեկատվությունը։
Աղբյուր` Panorama.am
14:54
Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները մեզ համար շատ կարևոր են. Գարեգին Բաղրամյան
«Հիմա ակտիվներն անցել են նրան, և ВТБ-ի կողմից նոր օպերատոր պետք է նշանակվի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}