Քաղաքական 22:57 14/09/2018 Հայաստան

Անն Իդալգո. Մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Հայաստանը ներշնչեց մեզ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցության կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական կլինի, ինչն անպայման կտա իր պտուղները։

«Հայաստանի նոր ղեկավարությունը նպատակադրված է ոչ միայն պահպանել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլև նոր շունչ ու դինամիկա հաղորդել երկկողմ համագործակցության օրակարգին»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ այս տարի տոնելու ենք մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ վարչապետը վերահաստատել է Անն Իդալգոյին Հայաստան այցելելու հրավերը՝ լինի դա Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, թե իրեն հարմար մեկ այլ առիթով։

Աղբյուրի փոխանցմամբ, Անն Իդալգոն ևս կարևորել է հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը և դրվատանքով խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` վարչապետին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ:

«Երևանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում, եւ մենք շահագրգռված ենք էլ ավելի ամրացնել Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերը»,- ասել է Անն Իդալգոն:

Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետևելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երևան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Ձեր երկիրը ներշնչեց մեզ: Դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի և վստահության մթնոլորտում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին: Մեր հանրահավաքները տեղի էին ունենում այդ քանդակի շուրջ, և ամեն անգամ օրվա մեջ մի քանի անգամ զգուշացնում էի, որ այս արձանը արվեստի գլուխգործոց է, և մեր մեծագույն խնդիրը ոչ միայն իշխանափոխություն անելն է, այլև այնպես անել այնպես, որ այդ գլուխգործոցը չվնասվի: Եվ իհարկե, ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին ելույթ ունենալիս ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Եվ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ես ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միևնույն ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ տառապանքներ են բերել մարդկանց այդ հեղափոխությունները: Եվ Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձևակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, կբերի փոփոխությունների, կբերի նոր հնարավորությունների, որը կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը, մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության: Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որևէ մեկին տառապանք պատճառելու: Ես կարծում եմ, որ այս հեղափոխության գաղափարը և այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: Եվ մենք քայլում ենք այս ճանապարհով, ամեն օրվա հետ ավելի վստահ ենք քայլում այդ ճանապարհով, և, ըստ էության, մենք քայլում ենք»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Եվրոպայի խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատգամավորները Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա...
Աղբյուր` Panorama.am
20:40
ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկումից հետո ընդունեց բանաձև, որով հաստատեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այգու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 1-ի կեսօրից հետո հանրապետության հյուսիսային շրջաններում, հունիսի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռեստորանում թքել են Թրամփի որդու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյում ռեստորանում   աշխատակիցները մեկը թքել է իր վրա։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը մասնակցեց 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Netflix-ի նոր սերիալի թրեյլերում են նաև Խոր Վիրապն ու Արարատը
Հուլիսի 3-ից Netflix ծառայությունը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը, որը պատմում է Նիկոլայ 2-րդ կայսեր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հավաք-պարապմունք՝ պաշտպանության փոխնախարարի համակագմամբ
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում այսօր, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
19:27
ԵՄ հատուկ ներկայացուցչիը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
19:22
8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ախալքալաքի շրջանում կկառուցվի 4 և կվերանորոգվի 6 ամբուլատորիա
«Այսօրվա դրությամբ մեր գյուղերում փաստացի ամբուլատորիաները մարդկանց տներում է»։
Աղբյուր` Panorama.am
19:01
Մալիշկայում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին
Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp»,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:35
Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը
Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին: Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր
«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արագածոտնի կին փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում»։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մատենադարանի մոտ գտնվող բարդիներից մեկի փչացած բնում բենզին է լցվել և վառվել
Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման  մասնագիտական եզրակացություն է եղել,  մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Պաշտպան
«Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու...
Աղբյուր` Panorama.am
17:12
«Լոռի» ակումբը նոր՝ իսպանացի խաղացող ունի
Իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր  հանդիպումներ են ունեցել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի: Panorama.am-ին Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}