Իրավունք 17:05 14/09/2018 Հայաստան

Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցը գաղտնալսելու և հրապարակելու համար ուղղակի և անուղղակի մեղադրանքներ հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Լրագրողներն այսօր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից հետաքրքրվեցին՝ ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները։

«Ավելին, ասացին, որ Քոչարյանի փաստաբաններն են գաղտնալսել, տարածել։ Շատ կարճ ասեմ՝ իրականությանը չեն համապատասխանում, որևէ հավելյալ մեկնաբանություն չտամ, քանի որ անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման»,-ասաց փաստաբաններից Արամ Օրբելյանը։

Պաշտպանական խմբի անդամներից Հայկ Ալումյանն էլ հավելեց. «Պարոն Քոչարյանն այդ գաղտնալսման հետ այնքան կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, իհարկե այն բացառությամբ, որ գաղտնալսված խոսակցության բովանդակությունն է անմիջականորեն իրեն վերաբերում»։

Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, գաղտնալսված խոսակցության հրապարակումից հետո փորձ է արվում քողարկել այն ինֆորմացիոն, որը Ռոբերտ Քոչարյանի առումով կարող է դրական ազդել, փոխարենը շեշտադրում են այն ինֆորմացիան, որը կարող է բացասաբար ազդել։

«Օրինակ, նույն գաղտնալսման վերաբերյալ հայտարարվեց, որ նման հնարավորություններ ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, բայց ենթադրաբար դա ԱԱԾ-ն չի կարող անել, ուրեմն դրսի ծառայություններն են կամ որևէ հարուստ մարդու ձեռք բերված տեխնիկայի միջոցով»,-ասաց փաստաբանն ու հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով ոչ վաղ անցյալում հրապարակվեց մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը։

«Ուստի բացառել, որ դա հենց Ազգային անվտանգության ծառայությունից է դուրս եկել, չենք կարող»,-կարծիք հայտնեց Խուդոյանը։

Փաստաբան Օրբելյանն ընդգծեց, իրենց հասցեին պարբերաբար մեղադրանքներ են հնչում, տպավորություն է ստեղծվում, որ անընդհատ արդարանալ է պետք։

«Խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին ու Հայաստանում գտնվող բոլոր անձանց ելնել անմեղության կանխավարկածից։ Երբ որևէ հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրանք է հնչում, դրա մասին խոսում են իրավապահ մարմինները, կառավարության ներկայացուցիչները, ողջ գործիքակազմն առկա է։ Կլինի քրեական գործ, կլինեն քրեական գործով հաստատված հանգամանքներ, դրանից հետո ինչքան ցանկանան, թող արտահայտեն այդ կարծիքը։ Մինչ այդ խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, պահանջում եմ կառավարության բոլոր անդամներից՝ պահպանել անձի անմեղության կանխավարկածը, դա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև մեզ, ինչպես նաև ձեզ»,-ասաց փաստաբանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Թուրքիայում ամենաշատ ականապատ տարածքները Հայաստանի հետ սահմանին են
Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենիից շատ ականապատված տարածքներ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
20:25
Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել
ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական...
Աղբյուր` Panorama.am
20:21
Նոյեմբերի 22-24-ը սպասվում են տեղումներ
Նոյեմբերի 21-ին, 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:14
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եղիսաբեթ թագուհին նկատողություն է արել Մեգան Մարքլին
Դքսուհին քանիցս կրել է արգելված կոստյումներ, մինի-շրջազգեստներ, սև գույնի հագուստ և արտասահմանցի դիզայներների արտադրանք:
Աղբյուր` Panorama.am
20:04
Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան
«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»
Աղբյուր` Panorama.am
20:02
Լիտվական ընկերությունը նախատեսում է Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը։
Աղբյուր` Panorama.am
19:51
Աֆղանստանում պայթյունի հետևանքով նվազագույնը 40 մարդ է զոհվել
Նախնական տվյալներով, պայթյունն իրագործել է մահապարտը։
Աղբյուր` Panorama.am
19:42
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:36
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարեն Գրիգորյանի ելույթը Սերբիայի ակումբային առաջնությունում
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Սերբիայի ակումբային առաջնությանը: Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել
Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ուսանողները պահանջում են փրկել մոլորակը
Միջազգային ակցիա՝ Բրյուսելում
Աղբյուր` Panorama.am
19:12
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
19:03
Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակելու համար կալանավորված անձինք համաներման ակտով ազատ կարձակվեն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը...
Աղբյուր` Panorama.am
18:53
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայ-իրանական հարաբերությունների հարցով ԱՄՆ-ի հետ բարդ բանակցություններ պետք է վարել. իրանագետ
«Իրանի դեմ պատժամիջոցները ոչ միայն պարունակում են ռիսկեր, այլ նաև բացում են հնարավորությունների նոր դռներ, որոնցից պետք է ներս մտնել»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:32
«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր
ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի»...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ոստիկանությունը ներկայացնում է անհատական տվյալների համընկումով ընտրողների ցանկը, որոնք տարբեր անձինք են
ՀՀ ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախնական ցուցակներում կան 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ, որոնք տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:54
Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը այսօր նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Mirror-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հիմա մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանը կհանդիպի Կարեն Ղազարյանի ծնողների հետ
Աղբյուր` Panorama.am
17:40
Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը
Մոսկվայում 46 տարեկանում մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը: Կինոդիտողին նա առավել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Տրանսպորտային լուսացույցների տեղափոխություն՝ մայրաքաղաքում
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Աշոտյանը՝ Փաշինյանին. Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ավարտից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ  Արմեն Աշոտյանը...
Աղբյուր` Panorama.am
17:23
«Բելառուսում կհաղթի միայն ուժեղագույնը»
«Եթե պարտվես մեր հայաստանցի, ռուս ընկերոջը կամ որևէ այլ մեկին, սարսափելի չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
17:15
Քաղաքագետ. Ընտրությունների արագ անցկացումն իրականում իշխանության գողություն է նշանակում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունները fake է համարում։ Ընտրությունների արագ անցկացման...
Աղբյուր` Panorama.am
17:08
Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է՝ այն որակելով հետամնաց և անտեղի։
Աղբյուր` Panorama.am
17:01
Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պարուհու արձանի նկատմամբ
«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}