Իրավունք 16:51 14/09/2018 Հայաստան

113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը.

1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:

2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում.

Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում.

Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

4. Պաշտոնեական կեղծիք.

Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):

5. Ապօրինի հարստացում.

2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

Նախապատրաստված  բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված  քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:

Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով որոշումը կհրապարակի այսօր
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությանն այսօր շարունակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:48
«Ալաշկերտը» դուրս է եկել հաջորդ փուլ
Հուլիսի 18-ին՝ Սկոպյեում, կայացել է  Եվրոպա Լիգայի 2019/2020 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am
11:35
«Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
11:25
ՀՀ-ի և ՎՎԲ-ի միջև ստորագրվել է 3 մլն եվրոյի երկու դրամաշնորհային համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև  ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
11:16
Պորոշենկոյին թույլ չեն տրվել մտնել Եվրոպական խորհրդարանի նիստերի դահլիճ
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին թույլ չեն տվել մտնել Եվրոպական խորհրդարանի նիստերի դահլիճ, հաղորդում է Strana.ua-ն: Պորոշենկոն...
Աղբյուր` Panorama.am
11:07
ՔԿ. Շարունակվում են ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Իջևանում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
11:05
ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները Քոչարյանի գործի վրա էական ազդեցություն կունենան. իրավաբան
Սահմանադրական դատարանը նախօրեին հայտարարություն էր տարածել «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման...
Աղբյուր` Panorama.am
11:02
Նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Լրագիր»-ի հետ զրուցել է նոր ատոմակայանի հեռանկարներից։...
Աղբյուր` Panorama.am
10:59
Հայաստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի ․+42 աստիճանի
Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
10:47
ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել
Նախօրեի՝ հուլիսի 18-ի առավոտյան, ամերիկյան նավի կողմից Հորմուզի նեղուցում խոցվել է իրանական անօդաչու սարք։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ. Արմեն Մինասյան
Քաղաքագետ, վերլուծաբան Արմեն Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրվա ընթացքում հետևում էի Իջևանում տեղի ունեցածի մեկնաբանություններին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ժամանակ». Դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի աշնանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
10:26
«Իրատես». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն
«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել...
Աղբյուր` Panorama.am
10:17
«Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ՀՅԴ-ն շարունակում է քննարկումները քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ միասնական օրակարգով...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». ԱԺ-ում բուռն շինարարություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղումների վրա փող չխնայող, բայց «բոլոր պատգամավորներին միանման սենյակներ» խոստումը...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Փաստ». Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից
«Փաստ» թերթը գրում է․ «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-ն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing...
Աղբյուր` Panorama.am
09:48
Սամցխե-Ջավախքի 10 դպրոց առաջին դասարանցի չի ունենա
Վրաստանում 2019-20 ուսումնական տարում առաջին դասարան հաճախելու համար գրանցվել է 53 հազար 506 երեխա։
Աղբյուր` Panorama.am
09:32
Երուսաղեմի մոտ նեոլիթի ժամանակների քաղաք են գտել
Իսրայելցի գիտնականները ժամանակակից Երուսաղեմի մոտակայքում գտել են հնագույն մեծ բնակավայրի մնացորդներ, որտեղ նեոլիթի դարաշրջանում շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:18
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ 509․000 ժամանակակից ստրուկ կա»
Ավստրալական «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Համաշխարհային ստրկության ինդեքս»...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հապալասի փառատոն Հայաստանում՝ վաղը
Հայաստանում հուլիսի 20-ին  առաջին անգամ կանցկացվի Հապալասի փառատոն:  Միջոցառումը տեղի կունենա Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ամերիկացի սենատորը FaceApp-ը ազգային անվտանգության սպառնալիք է համարել
Սենատում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը նամակ է գրել ՀԴԲ և դաշնային առևտրային հանձնաժողովի ղեկավարներին, որում զգուշացրել...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գլեդիս Բերեջիկլյանը Հայաստանում է
«Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք»։
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոտր-Դամ. երեք ամիս անց
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից երեք ամիս անց հասցված վնասը կարողացել են գնահատել  Ֆրանսիայի մշակույթի նախարարը և պատմական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Գերմանիայում գնահատել են ցնցումների պատճառով Մերկելի հեռանալու հնարավորությունը
Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ ցնցումների պատճառով երկրի կանցլեր Անգելա Մերկելը չի թողնի իր պաշտոնը:...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ամենուր աճել է գերքաշության և ճարպակալման ցուցանիշները
Գնահատականների համաձայն՝  2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Վրաստանի Կրոնի գործակալության նախագահն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին
Նախօրեին Վրաստանի կառավարական նստավայրում կայացել  է հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և Հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}