Եվրոպան պատկանում Է եվրոպացիներին. Դալայ-լամա
Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ-լաման հայտարարել է, որ Եվրոպան պատկանում է եվրոպացիներին, իսկ միգրանտները պետք է տուն վերադառնան:
«Ընդունեք նրանց, օգնեք նրանց, ուսուցանեք նրանց, բայց արդյունքում նրանք պետք Է զարգացնեն իրենց սեփական երկիրը»,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Այս հայտարարությունը Դալայ-լաման արել է շվեդական Մալմյո քաղաքում, որտեղ, Business Insider-ի տվյալներով, բնակչության գրեթե երրորդ մասը կազմում են ներգաղթյալները:
Դալայ-լամայի կարծիքով՝ եվրոպացիները բարոյական պատասխանատվություն են կրում «այն փախստականներին օգնելու համար, որոնց կյանքին իրապես վտանգ է սպառնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում