Space X ընտրել է առաջին տիեզերական զբոսաշրջիկին
Ամերիկյան SpaceX ընկերությունն ընտրել է աշխարհում առաջին զբոսաշրջիկին, ով պտույտ կգործի Լուսնի շուրջ BFR (Big Falcon Rocket) կրիչ հրթիռով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ընկերության Թվիթերի էջում։
Նշվում է, որ այս կարևոր քայլը հասանելի է դարձնում տիեզերքն այն մարդկանց համար, ովքեր երազել են նման ճանապարհորդության մասին։
Ճանապարհորդի հետ արդեն պայմանագիրը ստորագրվել է։ Նրա անունը կհայտարարվի սեպտեմբերի 17-ին։ Բայց օգտատերերն արդեն փորձում են գուշակել նրա անունը։
«Իլոն Մասկ, այդ դու ես, չէ՞»,- գրել է օգտատերերից մեկը։
Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է Big Falcon Rocket 2017 թվականի սեպտեմբերի։ Առաջին թռիչքը նախատեսված էր 2018 թվականին, բայց ընկերությունը, առանց պատճառները հայտնելու, որոշել է այն իրականացնել 2019 թվականի կեսերին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց