Ժան-Կլոդ վան Դամը Երևանում է
Հայտնի կինոդերասան և մարտարվեստի վարպետ Ժան-Կլոդ վան Դամը ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանից նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել, ողջունել կողքով անցնող երիտասարդներին, հետաքրքրվել նրանց որպիսությամբ։
«Բարի գալուստ Հայաստան»,-արձագանքել են երիտասարդները։
Այնուհետև նա հետաքրքվել է «Կարաս» հայկական գինիով, ցույց տվել այն ու ասել, որ արդեն հասցրել են իրեն նվիրել օդանավակայանում այդ գինուց, ծանոթացել օդանավակայանի աշխատակիցների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ