Ստամբուլում ձերբակալել են շուրջ 500 շինարարի
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի նոր օդանավակայանում աշխատող շուրջ 500 շինարարի, ովքեր մասնակցել են ակցիայի՝ բողոքելով աշխատանքի բարդ պայմաններից։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան։
«Մեր արհմիությունը փաստաբանների, պատգամավորների հետ պահանջում են ազատել աշխատողներին և կատարել նրանց պահանջները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ չնայած օդանավակայանը Թուրքիայի կարևոր ծրագրերից մեկն է, շատ խնդիրներ են կուտակվել, որոնց հետ աշխատողներն այլևս չէին կարող համակերպվել։
«Օդանավակայանի շինարարության վրա աշխատում է 35 հազար մարդ, 5 հազար ինժեներ։ Արդեն շուրջ հազար աշխատող ստացել են լուրջ վնասվածքներ։ Աշխատողների պահանջները պարզ են և արդարացի. չեն ուզում չոր ուտելիք, ուզում են նորմալ անկողին, ավելի բարձր աշխատավարձ իրենց բարդ աշխատանքի դիմաց»,- ասել է շինարարների արհիմության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ