Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոստացել է, որ իրենց երկիրն անպայման կպատասխանի Իսրայելի գործողություններին, ինչը հանգեցրել է Սիրիայում Իլ -20 ինքնաթիռի վթարին։
«Այսօր մենք ծանուցել ենք մեր իսրայելցի գործընկերներին, մասնավորապես, ես՝ Իսրայելի պաշտպանության նախարարությանը, որ չենք թողնի անպատասխան այդպիսի գործողություններն ու քայլերը»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն։
Բացի դրանից, նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իսրայելական F-16ն էլ է հարվածներ հասցրել՝ զգուշացնելով հարվածներից ընդամենը մեկ րոպե առաջ։