Երևանը աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ-ի քաղաքների տասնյակում է
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, ԱՊՀ-ի քաղաքների տասնյակում է, որտեղ 2018 թ. աշնանն ամենաշատն են այցելում ռուս զբոսաշրջիկները։ «ՏուրՍտատ» գործակալությանը հղում անելով՝ գրում է «Ռիա նովոստի»-ն։
ԱՊՀ քաղաքների վարկանիշը ներկայացված է 2018 թ. աշնանը զբոսաշրջային այցելությունների հանրահայտության վերլուծության արդյունքների հիման վրա:
Երևանից բացի՝ տասնյակի մեջ են մտել նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Տաշքենդը, Ալմա-Աթան, Բիշքեկը, Քիշինյովը, Դուշանբեն և Աշխաբադը։ Զբոսաշրջիկները գալիս են այս քաղաքներ միջինը երեք օր և ծախսում օրական 30-80 դոլար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ