Արմեն Սարգսյանը Ազգային արխիվին հազվագյուտ լուսանկարներ է նվիրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազվագյուտ փաստաթղթեր է հանձնել: Panorama.am-ը Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից տեղեկացավ, որ դրանք Ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ են, որոնք պահպանվել են են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ։
«ՀՀ նախագահը լուսանկարները արխիվին է նվիրել մի քանի ամիս առաջ, ուղղակի դրա մասին բարձրաձայնեցինք այսօր՝ Ազգային արխիվ նրա այցի ժամանակ», - ասաց Վիրաբյանը։
Նա մանրամասնեց, որ Արմեն Սարգսյանը արխիվին է հանձնեց այդ լուսանկարների բնօրինակ նեգատիվը, որն այն ժամանակ արվում էր ապակու վրա. «Դրանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ, որոնք չեն վնասում նեգատիվը։
Գերմանացի գրող, բանաստեղծ, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան Արմին Վեգները երիտթուրքական ոճրագործությունների ականատեսներից է, լուսանկարել է սպանդի բազմաթիվ տեսարաններ, գրառել տեսածը և լուսանկարների հետ ուղարկել Գերմանիա` առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Ճանապարհ առանց տունդարձի» գրքում:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար. Արմեն Սարգսյան
- Ժողովրդի թվագրված հիշողությունը Ազգային արխիվի պահոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում