Զեյնալյան. Մրցակիցների նկատմամբ չիրականացնել հակաքարոզչություն
«Մենք ասացինք, որ սայթաքածներին չենք խփելու, սա մեր բովանդակությունն է, սա մեր ձեռագիրն է, գործելու բանաձևը»,- այսօր այս մասին նշեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպմանը։
«Հորդորում եմ իմ համակիրներին, երևացող և աներևույթ իմ թիմի անդամներին՝ մեր մրցակիցների նկատմամբ չիրականացնել հակաքարոզչություն, դադարեցնել վարկաբեկիչ նյութերի տարածումը։ Մենք մրցում ենք գաղափարներով, հնարամտությամբ, մեր բարությամբ, և մեզ անհրաժեշտ է իշխանության գալ հենց այսպես, այլապես մենք չենք կարող մակարդակ փոխել»,- ասաց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ «Լույս»-ի հանրահավաքները և ձևով, և բովաnդակությամբ տարբերվում են մյուսներից ու բավականին հարուստ են։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյան. Արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը
- Ես ինձ համարում եմ այս ընտրությունների օրինականության երաշխավորներից մեկը. Զեյնալյան
- Աղբահանության խնդիրը բազմաշերտ է. Արտակ Զեյնալյան
- Ընտրակաշառքներ են բաժանվում, դիմել ենք իրավապահնեերին. Լենա Նազարյան
- Արտակ Զեյնալյանը ներողություն խնդրեց
- Նման իրավիճակում արդարացված է. Զեյնալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց