Քաթարի էմիրը Էրդողանին 500մլն դոլար արժեցող մասնավոր ինքնաթիռ է նվիրել
Քաթարի շեյխ Թամիմ Ալ Թանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է Boeing 747-8i՝ իմանալով, որ նա հետաքրքրված է այն գնելով։
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներն իրենց մտահոգությունն էին հայտնել, որ նախագահն օգտագործում է հարկատուների գումարները մասնավոր ինքնաթիռ գնելու համար՝ մինչդեռ երկիրը պայքարում է ֆինանսական ճգնաժամի դեմ։
Երևի թե աս Քաթարի շնորհակալությունն էր Էրդողանին, ով աջակցեց Քաթարին արաբական երկրների հետ հարաբերությունների խզման ժամանակ։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը խզեցին առևտրական ու դիվանագիտական կապերը այս փոքր ու հարուստ երկրի՝ Քաթարի հետ, այն պատճառաբանությամբ, որ այն սերտ կապեր ունի Իրանի հետ ու ենթադրաբար աջակցում է ջիհադիստներին։ Քաթարը հերքում էր մեղադրանքները։
Թուրքիան այդ ժամանակ սննդամթերք էր ուղարկում ծովով ու ցամաքով՝ կանխելու Քաթարի սուպերմարկետներում սննդի պակասը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ