Արամ Սարգսյան. Տեսանյութի հրապարակումն իմ դեմ է
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է, որ յութուբում հրապարակված տեսանյութն իր դեմ է։
Հիշեցնենք, տեսանյութում երևում է, որ Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանի կողքին ռեստորաններից մեկում նստած է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, ով օրեր առաջ ազատ արձակվեց կալանքից։
«Եղբայրս աշխատում է պաշտպանության նախարարությունում հասարակական հիմունքով։ Համարում է, որ դա իր եղբոր (Վազգեն Սարգսյանի-խմբ) ձևավորած կառույցն է, և կարծում եմ, ճիշտ է համարում։ Դա միանշանակ ուղղված է ինձ»,-«Ազատություն» ռկ-ի հետ զրույցում հայտարարեց նա։
Նա նկատեց, որ այդ պահին ռեստորանում ուրիշ մարդիկ էլ կարող էին լինել, ապա հիշեցրեց՝ մարդու անձնական կյանքը նկարելն ու տարածելը պատժելի արարք է։
«Չգիտեմ ով է արել, չեմ էլ հետաքրքրվում»,-ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ իր եղբոր ու Ալեքսանդր Սարգսյանի միջև շփում չկա, չի էլ հարցրել, թե ոնց են եղել նույն սեղանի շուրջ, քանի որ անէական բան է համարում։
«Վստահ եմ շփում չկա։ Քաղաքական որևէ բան չկա.եղբայրս քաղաքական մարդ չէ։ Մնացած բաները... հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է «Լույս» դաշինքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների. Արամ Սարգսյան