Զալցբուրգում մեկնարկում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
Այսօր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մեկնարկում է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ին ու 20-ին։ Գագաթնաժողովին, որն անցկացվում է ԵՄ-ում Ավստրիայի նախագահության շրջանակներում, մասնակցում են ԵՄ 28 անդամ երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովն հյուրընկալում է Ավստրիայի նախագահ Սեբաստիան Կուրցը, այն նախագահելու է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ միասին։ Գագաթնաժողովի քննարկման թեմաներն են ներքին անվտանգություն, միգրացիան ու Բրեքսիթ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին