ՌԴ-ն և Թուրքիան հոկտեմբերին վիզային ռեժիմի պարզեցման հարցով բանակցություններ կվարեն
Հոկտեմբերին Մոսկվայում կանցկացվեն հատուկ խմբի քաղաքացիների վիզային ռեժիմի պարզեցման հարցով ռուս-թուրքական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովին։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքով որոշում է կայացվել մեխանիզմներ ստեղծել առանձին խմբերի քաղաքացիների այցելությունների ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունների մշակման առումով։ Խոսքը ծառայողական անձնագրեր ունեցող անձանց և բեռնատարների վարորդների մասին է։
«Մենք մշտապես բանակցություններ ենք վարում, այդ թվում՝ վիզային ռեժիմի մեխանիզմների հարցով։ Հերթական խորհրդակցությունները կանցկացվեն հոկտեմբերին»,- ասել է Իվանովը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան և Անկարան պայմանավորվել են վիզային ռեժիմի պարզեցման մեխանիզմ ստեղծել
- Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանն իր քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի
- Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի հետ կհրաժարվեն վիզային ռեժիմից
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում