Վրաստանի խորհրդարանում «Հայրենասերների» խմբակցությունը փլուզման վտագի եզրին է
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նատո Չխեիձեն որոշել է լքել «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը։ Սա կհանգեցնի «Վրաստանի հայրենակիցներ» խմբակցության փլուզմանը։ Չխեիձեն պարզաբանել է, որ նեղացած է այն բանից, թե ինչու խմբակցությունը չի արձագանքել երկրում մարիխունայի օրինականացմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Հայրենասերների դաշինք» կուակցությունը 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոս ձայն էր հավաքել՝ կարողանալով խորհրդարանում 6 պատգամավոր ունենալ և ստեղծել «Վրաստանի հայրենասերները» խմբակցությունը։
«Հույս ունեմ՝ Վրաստանի խորհրդարանում կգտնվի մի պատգամավոր, որը կզբաղեցնի իմ տեղը և խմբակցությունը կփրկի փլուզումից։ Իսկ ես կշարունակեմ աշխատել որպես անկախ պատգամավոր»,- հայտարարել է Չխեիձեն։