Արնահոսություն քթից, ականջներից՝ օդաչուի պատճառով
Մումբայից դեպի Ջայպուր մեկնող Jet Airways-ի ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց հետ է վերադարձել։ Boeing 737 ինքնաթիռում եղել են 166 ուղևորներ, գրում է BBC-ն։
Թռիչքի ընդհատման պատճառը եղել է այն, որ օդաչուն մոռացել է միացնել ինքնաթիռի սրահի ճնշման կարգավորումը։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ ուղևորները կրում են թթվածնի դիմակներ։
Ուղևորներից ոմանց մոտ սկսվել է արյունահոսություն քթից ու ականջներից, ովքեր ստացել են բուժօգնություն։
Ինքնաթիռում տագնապ է սկսվել, երբ ճնշման անկման պատճառով ինքնաթիռի թթվածի դիմակները բացվել են։ Jet Airways-ը տարածված հայտարարության մեջ «ափսոսանք» է հայտնել պատճառված անհանգստության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ