Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է, և խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը:
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ