Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն
«Կրթությունը ժողովրդավարական հասարակության զարգացման ու տնտեսական առաջընթացի անկյունաքարերից է, և ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ կրթական մեծ ներուժը նորարարությունների և ՏՏ ոլորտում, նպատակադրել է բարեփոխումներ իրականացնել Հայաստանն ագրարայինից տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ»։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքի հետ հանդիպմանը:
Վարչապետը կարևորել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի միջև համագործակցության զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան կրթական կապերի հետագա խորացմանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հաջողություն են մաղթել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ կրթության ոլորտում կյանքի կոչելու գործում: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու այդ գործընթացին՝ մասնավորապես, ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ոլորտներում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և կրթական ծրագրերի իրականացման միջոցով:
Էրիկ Էսրաիլյանը նաև տեղեկացրել է վարչապետ Փաշինյանին, որ Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Որովհետև ես բժիշկ եմ. Էրիկ Էսրաիլյան
- Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ