Երբ տուրիստը ոստիկանին՝ Mourrons pour des idées, d’accord, mais de mort lente
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ կունենան:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին վերահաստատեց վարչապետի խոսքը՝ նշելով, որ գագաթաժողովի հյուրերի հետ անմիջականորեն շփվող ծառայողները կունենան այդ ձեռնարկներից։
Պարզելու, թե ինչպես են ոստիկանները գագաթաժողովի օրերին օգտվելու նշված զրուցարաններից, եթե ընդհանրապես ծանոթ չեն լեզվին և ֆրանսերենից տարրական գիտելիքներ չունեն, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։
Վերջինս նշեց, որ խոսքն ընդամենը փոքրիկ զրուցարանների մասին է, որոնք ծառայություն իրականացնող ոստիկաններին թույլ կտան նվազագույն շփում ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Երևանում հյուրընկվալած ֆրանսախոս հյուրերի հետ։
«Սա զրուցարան է՝ առաջնային շփում ապահովելու համար»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, ձեռնարկը ձեռքի տակ չլինելու պատճառով չի կարող ասել՝ արդյոք ֆրանսերեն բառերն ու արտահայտություններն այնտեղ հայատա՞ռ են գրված՝ թույլ տալու, որ հայ ոստիկանները գոնե կարդալով կարողանան ինչ-որ բան հասկացնել ֆրասախոս հյուրերին։
Հարցին՝ քանի՞ օրինակով են տպված հայերեն-ֆրանսերեն զրուցարանները, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ դրանք ոստիկաններին կբաժանվեն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին։
Զարզանդ Գաբրիելյանից նաև հետաքրրքվեցինք՝ մինչ զրուցարանները բաժանելը հնարավո՞ր է, Երևանում ծառայություն իրականացնող ոստիկանների համար ֆրանսերենի արագացված կուրսեր կազմակերպվեն։
Վերջինս չպատասխանեց՝ առաջարկելով հարցը գրավոր ուղղել։
Միայն թե ինտերնետի, հեռախոսի այս դարում չկա՞ն արդյոք ավելի արդյունավետ, քիչ ծախսատար ձևեր՝ հերթապահ թարգմանչուհի, կամ՝ գուգլ-թարգմանիչ...: Ինչո՞ւ այսպիսի «ճոխ» վերաբերմունք: Էլ չենք ասում՝ նույնիսկ աղբն են թափելու:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
- Սուրեն Պապիկյանը խոստանում է, որ Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանը հյուրերին կներկայանա որպես մաքուր քաղաք
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ