Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը՝ հանրային, քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև չկա որևէ դիստանցիա. Մակունց
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Անկախության տոնի շրջանակներում նախատեսվող «Սելֆիի ժամ» միջոցառմանը, որը քննադատվեց հանրության կողմից, նշեց, որ այդ նախաձեռնությունը մշակույթի նախարարությանը չէ, դա ընդհանուր միջոցառումներից ցանկում է:
Նախարարությունն, ըստ նրա, հանդես է եկել արվեստի բնագավառին վերաբերող միջոցառումների կազմակերպման նախաձեռնություններով:
Ինչ վերաբերում է «Սելֆիի ժամ»-ին, Մակունցի խոսքով, նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ոչ թե լուսանկարվելը, այլ ցույց տալը, որ հասարակական, հանրային, քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև չկա որևէ դիստանցիա, բարիեր, չկա անհասանելիության սկզբունքը. «Սա է ամբողջը, որ նրանք շփվեն, ինչու չէ՝ նաև լուսանկարվեն»:
Հարցին՝ հայտնի դեմքերից որևէ մեկն արձագանքե՞լ է, որ կմասնակցի «սելֆիի ժամ»-ին, Լիլիթ Մակունց ասաց, որ ինքը տեղյակ չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները