Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան