Խի՞ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայկ Մարությանին. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի ֆլեշմոբի մասին
Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե Հյուսիսային պողոտայում ԲՀԿ-ի կազմակերպած «Մենք բոլորս սպիտակ ենք» խորագրով ֆլեշմոբն արդյոք պատասխան էր Նիկոլ Փաշինյանին:
«Խի՞ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայկ Մարությանին։ Ես ասում եմ՝ ով ուզում ա լինի, իմ համար միևնույն է, ազգը չի կարելի կիսել, ազգը չի կարելի թշնամացնել, մենք պիտի միասնական լինենք ու կարողանանք մեր ծրագրերն իրականացնել», - նշեց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ իրենց քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերին, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Ով որ ասում ա, գլուխը պատին ա տալիս, եթե ըտենց բան կա, թող ասողին կալանավորեն, որ շանտաժ է անում, ցեխ է շպրտում, ինչի՞ չեն կալանավորում։ Սուտ ասելու, սուտ տեղեկատվության համար որ կալանավորեն, մյուսներն ըտենց բան չեն անի։ ԲՀԿ-ի քարոզչությունից սաղ վախեցած են, որովհետև մենք գործից ենք խոսում, ծրագրերից ենք խոսում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։