Կրեմլը՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատասխանի մասին
Ռուսաստանը մտադիր է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին՝ փոխադարձության սկզբունքների վրա, սակայն կձեռնարկվեն այն միջոցները, որոնք լավագույնս կհամապատասխանեն երկրի շահերին։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգթոնը այնքան հաճախ է դիմում սահմանափակող միջոցների, որ «դրանք նույնիսկ չի կարելի պատժամիջոցներ անվանել»:
«Դրանք միակողմանի սահմանափակումներ են՝ ռեստրիկցիաներ։ Սանկցիաները գործողություններ են, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից օրինականություն ունեն»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «նմանատիպ ռեստրիկցիաները միջազգային իրավունքի տեսանկյունից օրինականություն չունեն»:
Նա վստահեցրել է, որ այս հարցում Ռուսաստանը հավատարիմ է և հավատարիմ կմնա փոխադարձության սկզբունքին:
«Բայց գլխավորն այն է, որ Մոսկվան կանի այն, ինչը ելնում է իր շահերից»,-ընդգծել է Պեսկովը։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել՝ նոր հակառուսական պատժամիջոցների կիրառման մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանցիները սկսել են նոր անձնագրեր ձեռք բերել
- Ուկրաինայում հայտարարել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան