«Հրապարակ». Ջորկաեֆին Երախտագիտության մեդալով պարգևատրելու հրամանը տվել էր Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգևատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը՝ 2017թ․ սեպտեմբերի 7-ին։
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յու. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում։
Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ բառացի գրված էր․ «Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով»։
Ի դեպ, խոսակցություններ կան, որ Արթուր Վանեցյանը ժամանակավորապես է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը․ բանակցում են, որ Ջորկաեֆին հրավիրեն այդ պաշտոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում